Ըստ ավանդազրույցի՝ բնակավայրը ժողովրդական խոսակցությունում որոշ ժամանակ կոչվել է Բարանա, քանի որ Ժամանակին Ապարանից այստեղ բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք։ Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են՝ «Էդ որտեղից եք եկել»։ Նրանք էլ ասում են՝ Ապարանա։ Դրանից հետո գյուղը կոչում են Բարանա[2]։
Աշխարհագրություն
Նոյեմբերյանը գտնվում է ՀՀ հյուսիսարևելյան լեռնային գոտում, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Այրում երկաթուղային կայարանից 22 կմ հարավ-արևելք։ Երևանից հեռու է 185[3] կմ, իսկ մարզկենտրոն Իջևան քաղաքից՝ 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք[4] ։ Քաղաքի մոտ հայ-ադրբեջանական սահմանն է։ Մոտակայքի գյուղերը Կողբը, Դովեղը և Ջուջևանն են։ Նոյեմբերյանից հարավ գտնվում է Ոսկեպարի լեռնաշղթայի լանջերը, հյուսիսից և արևմուտքից Գուգարաց լեռնաշղթան։ Մակերեսը՝ 28.93 կմ2։
Պատմություն
Ստույգ տվյալներ չկան այս տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ, սակայն նրա անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված «Մշկավանքն» ու «Սուրբ Սարգիս» եկեղեցին, «Ղալինջաքար» ամրոցը հուշում են, որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել։ Նոյեմբերյանի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, 12-րդ դարի սկզբից Տաշիր-Ձորագետի թագավորության կազմի մեջ։ Ռուս - Թուրքական պատերազմի արդյունքում , 1801 թ-ից բնակավայրը անցել է Ռուսական կայսրության տիրապետության տակ մինչև բոլշևիկյան հեղափոխությունը։
յում «Թփի դաշ» ամրոցը, 2 կմ հյուսիս-արևելք՝ Բերդատեղի ամրոցը, 2 կմ հարավ-արևմուտք «Ջուխտակեղցի» եկեղեցին (XIII-XIV դարեր)։
Բնակչություն
Քաղաքի բնակչության մեծամասնությունը հայեր են, խոսում են Լոռվա բարբառով։ Նոյեմբերյանի առկա բնակչությունը ըստ տարեթվերի[5]
Թվական
1831
1897
1926
1939
1959
1970
1980
1989
2001
2004
2011
Բնակիչ
294
1197
1901
2655
3138
4330
5115
6116
5486
5500
4904
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հողագործությամբ, պետական և մասնավոր սպասարկման ոլորտներում, արհեստներով, շինարարությամբ։
Նոյեմբերյանի տարածքում կան երկաթի բովեր, պղնձի երևակումներ, սպիտակ ֆելզիտի պաշարներ և հանքային ջրեր։
Նոյեմբերյանում գործում են հյուրանոցներ, ռեստորաններ, երկու եկեղեցի, մեկ հիմնական և մեկ ավագ դպրոցներ, երաժշտական, գեղարվեստի և սպորտ դպրոցներ, 2 մանկապարտեզ, «Սարգիս Զուրաբյանի» անվան նախակրթական վարժարան, մշակույթի տուն, բժշկական կենտրոն, փոստի բաժանմունք, ոստիկանության բաժին, ԱԱԾ բաժանմունք, համայնքապետարան, արհեստագործական պետական քոլեջ, բջջային օպերատորների սպասարկման կետեր, ատամնաբուժական, ախտորոշիչ, կենտրոններ, սուպերմարկետներ, խանութներ, դեղատներ, նոտարական գրասենյակներ, արտակարգ իրավիճակների հերթապահ մաս, գրադարաններ։
Սպորտ
Նոյեմբերյանը ավանդաբար ակտիվ դերակատարում է ունեցել հայկական սպորտի զարգացման մեջ։ Նոյեմբերյանում տարածված սպորտաձևերն են ըմբշամարտը, վոլեյբոլը, թաեքվանդոն, շախմատը և այլն։