Սարիգյուղ (նախկին անվանումը՝ Սռիգյուղ), գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 15 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում։ Վերանվանվել է Սարիգյուղ 1951 թ. մայիսի 10-ին[2]։
Գյուղում է գտնվում յուրահատուկ մի ծառ[3] , որի բնից դուրս են գալիս 13 ամուր ճյուղեր, դառնալով առանձին ծառեր, որը խորհրդանշում է Հիսուսին և նրա աշակերտներին։ Լեգենդի համաձայն ծառը 7 տարին մեկ անգամ ինքն իրեն այրվում է։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարիգյուղի մշտական բնակչությունը կազմել է 1226, առկա բնակչությունը՝ 1072 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը վերաբնակիչներ են Ոսկևան գյուղից[2]։
Սարիգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Նշանավոր մարդիկ
Սարիգյուղում են ծնվել գուսան Հովսեփը, սոց աշխ հերոսներ Ս. Մկրտումյանը, Ն. էլլարյանը, Փ. Ղազարյանը, Զ.Ղազարյանը, Հ. Մադաթյանը, Հ. Հովհաննիսյանը, Լ. Պողոսյանը, Ս. Եգանյանը, Զ. Աթաբեկյանը, Ս. Ամիրխանյանը և քիմիական գիտ դ-ր Գ. Շահնազարյանը (1927)[6] :
Օգտակար հանածոներ
Գյուղի տարածքում կան մանգանի, ագաթի և բենտոնիտային կավերի հանքապաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
Սարիգյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում են “Ծակ” եկեղեցին, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 533 — 804 էջ։
- ↑ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A1%D6%80%D5%AB%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB_%D5%BD%D5%B8%D5%BD%D5%AB
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 177» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ [1]
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
|
---|
| Դիլիջանի տարածաշրջան, Դիլիջան համայնք | | |
---|
| Իջևանի տարածաշրջան | |
---|
| Նոյեմբերյանի տարածաշրջան, Նոյեմբերյան համայնք | |
---|
| Կողբ համայնք | |
---|
| Այրում համայնք | |
---|
| Բերդի տարածաշրջան (Շամշադին), Բերդ համայնք | |
---|
| |
|