Նավիշ կամ Նավուշ[1], այժմ լքված, նախկինում՝ միջնադարյան հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Գողթն գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։ Գտնվում էր Տևի գյուղից 4-5 կմ դեպի հարավ, ձորի մեջ։ Ընդգրկում էր մոտ 60-70 բնակելի և այլ կառույցներ։ 17-րդ դարի կեսերից հետո գյուղը լքվել և ավերակների է վերածվել։ Գյուղատեղում կանգուն է Սուրբ Ստեփանոս անապատ վանքը[1]։ Ուներ հին գերեզմանատուն։
Տես նաև
Ծանոթագրություններ