Խուրս[1] (ադրբ.՝ Xurs), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Տեղակայված է Նորակերտից մոտավորապես 4 կմ ձորն ի վար, դեպի Բիստ[2]։
Պատմություն
Խուրսի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Հայերն այստեղ բնակվել են մինչև 20-րդ դարի սկզբները[2]։
Հուշարձաններ
Գյուղն ունի եկեղեցի, որը ներկայումս ունի խաթարված վիճակ։ Հորինվածքը՝ եռանավ բազիլիկ։ Տեղական որձաքարով կառուցված Խուրսի եկեղեցու անվան և անցյալի մասին տեղեկություններ հայտնի չեն։ Եկեղեցու ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նրա նախկին շինությունը կառուցվել է վաղ դարերում[2]։
Ծանոթագրություններ