- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդակ (այլ կիրառումներ)
Բերդակ, միջնադարյան հայաբնակ գյուղ էր, որը այժմ վերածվել է գյուղատեղիի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի տարածքում, Տանակերտ գյուղից 1 կմ հարավ։
Նկարագրություն
Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ Ավերակներից երևում էր որ Բերդակը միջին մեծության գյուղ էր։ Ընդգրկել էր շուրջ 55-60 բնակելի և այլ շինություններ։ Գյուղի կենտրոնում վեր էր խոյանում փոքրիկ բլուր, որի գագաթնամասը հարթ էր։ Բլուրը շրջապատված էր գեղեցկատես այգիներով։ Այն հնում եղել էր բերդ, այդ իսկ պատճառով էլ տեղացի և շրջակա գյուղերի բնակրությունը գյուղը անվանում էին Բերդակ։
Հուշարձաններ
Գյուղատեղի կենտրոնում վեր էր խոյանում վաղեմի բերդատեղի բլուրը[1], որի վրա կառուցվել էր Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Այժմ վեր է ածվել փլատակների[2]։
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Սուրբ Հովհաննեսը փոքր ծավալի միանավ, թաղածածկ դահլիճով եկեղեցի էր։ 20-րդ դարի սկզբներին գտնվում է կիսավեր վիճակում, քանդված էր եկեղեցու ամբողջ ծածկը, որմերի վերին հատվածները։ Եկեղեցու հետագա ճակատագիրն անհայտ է, հավանաբար այն արդեն ամբողջողվին ոչնչացված է։
Տես նաև
Ծանոթագրություններ