Գեղերեցիկ կամ Նիգիդեհ, միջնադարյան խոշոր հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթն գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Որդուարի շրջանի տարածքում։ Գտնվում էր Ագուլիսի ձորի ամենավերին հատվածում, ձորի հյուսիսային կողմի մի ապառաժոտ վայրում։ Ընդգրկել է մոտ 40-50 բնակելի և այլ շինություններ։ Այժմ լքված և ավերակների է վերածված[1]։
Գեղերեցիկից 2,5-3 կմ դեպի հյուսիս, լեռնալանջի հարթ վայրում գտնվում է գյուղի այսպես կոչված «Սրբատեղիի արոտավայրը», որի շրջակայքում կան 15-17 հաստաբուն ծառեր, սրբատեղ-մատուռի ավերակների հետքեր[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ