Տիլեմանսը իր կարիերան սկսել է Անդերլեխտում[4]։ Անդերլեխտի կազմում նա անցկացրեց 185 հանդիպում՝ դառնալով 35 գոլի հեղինակ։ Տիլեմանսը ամենաերիտասարդ բելգիացի ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում[5]։ Բելգիայի առաջնությունում իր դեբյուտը նշել է 16 տարեկան և 148 օրական հասակում[6]։ 2017 թվականին բելգիացին միացավ Մոնակոյին[7]։ 2019 թվականին Տիլեմանսը սկզբից՝ վարձավճարով, ապա՝ լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Լեսթեր Սիթի։
Բելգիայի ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպումը Տիլեմանսը անցկացրեց 2016 թվականի նոյեմբերին՝ 19 տարեկան հասակում[8]։ 2018 թվականի նա Բելգիայի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ օգնելով հավաքականին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[9]։
Ակումբային կարիերա
Անդերլեխտ
Տիլեմանսը Անդերլեխտի ակադեմիայի սան է և ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 16 տարեկան հասակում[4][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Լոկերենի դեմ խաղում[11][12] և դառնալով Բելգիայի առաջնության պատմության այդ պահին չորրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[6][13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Բելգիայի գավաթիԷյպենի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տիլեմանսը անցկացրեց հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիակոսի դեմ խաղում[15][16] և այդ պահին դառնալով ամենաերիտասարդ բելգիացի ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել այս մրցաշարում[5][17]։ Իր առաջին գոլը Բելգիայի առաջնությունում խփեց 2014 թվականի ապրիլի 6-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[18]։ Մայիսի 11-ին բելգիացին 2 գոլային փոխանցում տվեց Գենկի դեմ խաղում[19]։ Իր առաջին մրցաշրջանում Տիլեմանսը անցկացրեց 35 հանդիպում[20]՝ դառնալով 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բելգիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6][21]։
2014 թվականի հուլիսի 20-ին Տիլեմանսը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի սուպերգավաթիԼոկերենի դեմ խաղում՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[22][23]։ Օգոստոսի 17-ին բելգիացին գոլի հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[24]։ 2014-15 մրցաշրջանում նա երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6]։ 2015 թվականի հուլիսի 26-ին Տիլեմանսը գոլ խփեց Վասլանդ-Բևերենի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[25]։ Օգոստոսի 30-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում[26]։ 2016 թվականի ապրիլի 17-ին նա խփեց Բրյուգգեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Անդերլեխտին[27]։ 2015-16 մրցաշրջանում Տիլեմանսը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[28]։
Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Տիլեմանսը խփեց 2016 թվականի հուլիսի 26-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ռոստովի դեմ խաղում[29]։ Օգոստոսի 25-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Սլավիա Պրահայի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 6-ին նա գոլ խփեց Օստենդեի դեմ հանդիպման 82-րդ րոպեին՝ փրկելով Անդերլեխտին պարտությունից[31]։ Թիմի ավագի թևկապով Տիլեմանսը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Գաբալայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[32]։ 2017 թվականի հունվարի 22-ին բելգիացին դուբլ ձևակերպեց Սենտ-Տրյուդենի դեմ խաղում[33]։ Հունվարի 25-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստերլոյի դեմ խաղում[34]։ Փետրվարի 19-ին Տիլեմանսը դուբլի հեղինակ դարձավ Օստենդեի դեմ խաղում[35]։ Մարտի 31-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում բելգիացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36]։ Ապրիլի 23-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բրյուգգեի դեմ խաղում[37]։ 2016-17 մրցաշրջանում Տիլեմանսը ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[38] և ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[39]։ Անդերլեխտի կազմում նա անցկացրեց 185 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ[40][41]։
2018 թվականի օգոստոսի 4-ին Տիլեմանսը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթիՊարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[56], սակայն Մոնակոն պարտվեց 4-0 հաշվով[57][58]։ Սեպտեմբերի 15-ին բելգիացին գոլի հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[59]։ Դեկտեմբերի 1-ին Տիլեմանսը գոլ խփեց Մոնպելիեի դեմ խաղում, իսկ Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[60]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթիԼորյանի դեմ խաղում[61]։ Մոնակոյի կազմում Տիլեմանսը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Լեսթեր Սիթի
2019 թվականի հունվարի 31-ին Տիլեմանսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Լեսթեր Սիթի[62][63][64][65]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[66]։ Իր առաջին գոլը Լեսթերի կազմում խփեց մարտի 9-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[67]։ Մարտի 16-ին Տիլեմանսը գոլային փոխանցում տվեց Ուես ՄորգանինԲարնլիի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[68]։ Ապրիլի 28-ին բելգիացին գոլ խփեց Արսենալի դեմ խաղում՝ օգնելով Լեսթերին հաղթել 3-0 հաշվով[69][70]։ Իր առաջին մրցաշրջանումՊրեմիեր Լիգայում Տիլեմանսը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[71]։
2019 թվականի հուլիսի 8-ին Լեսթերը գնեց Տիլեմանսի լրիվ տրանսֆերը 40 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[72][73][74]։ Նա ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[75][76][77]։ Օգոստոսի 31-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորնմութի դեմ խաղում[78][79]։ Հոկտեմբերի 19-ին Տիլեմանսը գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[80][81]։ Հոկտեմբերի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սաութհեմպտոնի դեմ խաղում[82], իսկԼեսթերը հաղթեց 9-0 հաշվով և տարավ Պրեմիեր Լիգայի պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը[83][84]։
Միջազգային կարիերա
Տիլեմանսը ներկայացրել է Բելգիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հունիսին՝ Ֆրանսիայի և Ուելսի դեմ խաղերի համար[85], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[86][87]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 9-ին՝ փոխարինելով Սթիվեն ԴեֆուրինՆիդերլանդների դեմ խաղում[8][88]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի մարտի 28-ին՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[89]։
2018 թվականի մայիսին Տիլեմանսը ընդգրկվեց Բելգիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[90][91]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[92], իսկ Բելգիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[9][93]՝ երրորդ տեղի համար խաղում 2-0 հաշվով հաղթելով Անգլիային[94][95]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Տիլեմանսը խփեց 2019 թվականի մարտի 21-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[96]։ Հոկտեմբերի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան Մարինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 9-0 հաշվով[97][98]։
Անձնական կյանք
Տիլեմանսի հայրը բելգիացի է, իսկ մայրը արմատներով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից է[99]։ Տիլեմանսը շարունակել է կրթությունը մինչև 18 տարեկանը՝ համատեղելով դասերը և պրոֆեսիոնալ կարիերան[6]։