Տիբո Կուրտուա ֆր.՝ Thibaut Courtois |
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Ամբողջական անուն |
Տիբո Նիկոլյա Մարկ Կուրտուա[1] |
---|
Քաղաքացիությունը |
Բելգիա |
---|
Մականուն |
The Wall[3] |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մայիսի 11, 1992 (32 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Բրե, Բելգիա |
---|
Հասակ |
199 սմ[2] |
---|
Քաշ |
88 կգ |
---|
Դիրք |
դարպասապահ |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Ռեալ Մադրիդ |
---|
Համար |
1 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
1997 - 1999
|
Բիլզեն
|
1999 - 2009
|
Գենկ
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
|
---|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Տիբո Նիկոլյա Մարկ Կուրտուա (ֆր.՝ Thibaut Nicolas Marc Courtois, մայիսի 11, 1992(1992-05-11)[5][6], Բրե, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ։ 2010/11 թվականի առաջնությունում Կուրտուան ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն դարպասապահ, իսկ Գենկում դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստը։ 2014 թվականին երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն դարպասապահ և ստացավ հատուկ մրցանակ։
Ակումբային կարիերա
Մանկությունն ու պատանեկությունը
Տիբո Կուրտուան ծնվել է Բրե քաղաքում, որտեղ էլ սկսել է իր կարիերան տեղական Բիլզեն ակումբում 1997 թվականին։ Այդ ակումբում Տիբոն խաղաց 3 տարի, որից հետո տեղափոխվեց Գենկ, ութ տարեկանում[7]։ Գենկում հանդես էր գալիս որպես ձախ պաշտպան, սակայն հետո փոխեց խաղային դիրքը և դարձավ դարպասապահ[8]։
2009/10 մրցաշրջան
Այս մրցաշրջանում Տիբոն այդպես էլ հանդիպում չանցկացրեց՝ մնալով պահեստայինների նստարանին
Չելսի
2011 թվականի մայիսի 14-ին Գենկն և Չելսին համաձայնության եկան Կուրտուայի տրանսֆերի հարցում։ Հուլիսի 26-ին Չելսին իր պաշտոնական կայքում հաստատեց Տիբո Կուրտուայի տրանսֆերը և տեղեկացրեց, որ Բելգիացին կնքել է հինգ ամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 5 մլ. ֆունտ։
Վարձավճարով տեղափոխվում է Ատլետիկո Մադրիդ
2011 թվականի մայիսի 26-ին երկարատև վարձակալության է հանձնվում է Մադրիդի Ատլետիկոյին։ Կուրտուան ստացավ 13-րդ համարի մարզաշապիկը, որը մինչ այդ կրում էր Դավիդ Դե Խեան։ Նրա դեբյուտը Ատլետիկոյում կայացավ Վիկտորիայի դեմ խաղում։ Կուրտուան անցկացրեց ամբողջ հանդիպումը չոր պահելով հաշիվը։ Նոյեմբերի 26-ին մադրիդյան դերբիում Կուրտուան հեռացվում է խաղադաշտից վերջին հույսի խախտման համար՝ Կարիմ Բենզեմայի դեմ պայքարում։
Միջազգային կարիերան
2011 թվականի հունիսի 3-ին Կուրտուան հրավիրվեց ազգային հավաքական Թուրքիայի դեմ խաղին Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական հանդիպման շրջանակներում։ Օգոստոսի 10-ին նա կրկին հրավիրվեց Բելգիայի ազգային հավաքական Սլովենիայի դեմ խաղում, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Դեբյուտային հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու դեմ, իսկ խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց։
Հաջողություններ
«Գենկ»
- Պրո-Լիգայի չեմպիոն՝ 2010/11
- Բելգիայի գավաթակիր՝ 2008/09
«Ատլետիկո Մադրիդ»
- Լա լիգայի չեմպիոն՝ 2013/14
- Իսպանիայի գավաթակիր՝ 2013
- Եվրոպա Լիգայի չեմպիոն՝ 2012
- Եվրոպայի սուպերգավաթակիր՝ 2012
«Չելսի»
<< Ռեալ Մադրիդ>>
- Աշխարհի Ակումբային Առաջնություն 2018/19
- Իսպանիայի Սուպերգավաթակիր 2019/20
- Լա լիգայի չեմպիոն 2019/20
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Բելգիայի հավաքականի կազմեր |
---|
| |
|