Ընդհանուր առմամբ 79 թիմ ՈՒԵՖԱ-ի 55 անդամ երկրներից 54-ի ասոցիացիաներից հնարավորություն ունեին մասնակցել Չեմպիոնների Լիգայի 2017-2018 մրցաշրջանին (բացառությունը Լիխտենշտայնն է, որը չունի ազգային առաջնություն)[2]։ Ամեն երկրի ասոցիացիայից մասնակցող թիմերի քանակը որոշվում է ըստ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի[3]։
1-3 դիրքերը զբաղեցնող ասոցիացիաներից որակավորման իրավունք ունի 4 թիմ
4-6 դիրքերը զբաղեցնող ասոցիացիաներից որակավորման իրավունք ունի 3 թիմ
7-15 դիրքերը զբաղեցնող ասոցիացիաներից որակավորման իրավունք ունի 2 թիմ
16-55 (բացի Լիխտենշտայնից) դիրքերը զբաղեցնող ասոցիացիաներից որակավորման իրավունք ունի 1 թիմ
2016-2017 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի և 2016-2017 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի հաղթողները ստանում են որակավորվելու լրացուցիչ իրավունք, եթե նրանք չեն հայտավորվում Չեմպիոնների Լիգային ազգային առաջնության միջոցով։ Քանզի մի երկրից առաջնության մասնակիցների առավելագույն քանակը 5-ն է, եթե նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի հաղթողները նույն 1-3 վարկանիշն ունեցող ասոցիացիայից են, և երկուսն էլ չեն կարողացել հայտավորվել Չեմպիոնների Լիգային ազգային առաջնության միջոցով, իրենց ազգային առաջնությունում 4-րդ տեղը գրաված թիմը ստանում է միայն Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունք[4]։
2017-2018 մրցաշրջանի համար ասոցիացիաների տեղերը սահմանված են ըստ 2016 թվականի վարկանիշային աղյուսակի, որը հաշվի է առնում ակումբների ելույթները եվրոպական առաջնություններում 2011-2012 և 2015-2016 թվականներին[7][8]։
Անկախ թիմերի քանակից ըստ ասոցիացիայի դիրքի, երկրները կարող են ունենալ լրացուցիչ մասնակից.
10 ակումբներ որոնք հանդիսանում են 46–55 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
Երկրորդ որակավորման փուլ
(34 ակումբ)
29 ակումբներ որոնք հանդիսանում են 16–45 տեղը (բացառությամբ Լիխտենշտայնի) զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
5 հաղթողներ առաջին որակավորման փուլից
Երրորդ որակավորման փուլ
Չեմպիոններ
(20 ակումբ)
3 ակումբներ որոնք հանդիսանում են 13–15 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
17 հաղթողներ երկրորդ որակավորման փուլից
Ոչ-չեմպիոններ
(10 ակումբ)
9 ակումբներ որոնք հանդիսանում են 7–15 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
1 ակումբ որը հանդիսանում է 6 տեղը զբաղեցրած անդամ երկրի երրորդ մրցանակակիր
Որակավորման փլեյ-օֆֆ փուլ
Չեմպիոններ
(10 ակումբ)
10 հաղթողներ երրորդ որակավորման փուլից
Ոչ չեմպիոններ
(10 ակումբ)
2 ակումբներ որոնք հանդիսանում են 4 և 5 տեղերը զբաղեցրած անդամ երրորդ մրցանակակիր
3 ակումբներ որոնք հանդիսանում են 1-3 տեղը զբաղեցրած անդամ չորրորդ մրցանակակիր
5 երրորդ որակավորման փուլում հաղթած ոչ-չեմպիոններ
Խմբային փուլ
(32 ակումբ)
12 ակումբներ որոնք հանդիսանում են 1–12 տեղը զբաղեցրած անդամ երկրների չեմպիոններ
6 ակումբներ որոնք հանդիսանում են 1–6 տեղը զբաղեցրած անդամ երկրների փոխչեմպիոններ
3 ակումբներ որոնք հանդիսանում են 1–3 տեղը զբաղեցրած անդամ երկրների երրորդ մրցանակակիրներ
1 Եվրոպայի լիգայի հաղթող
5 փլեյ-օֆֆ փուլում հաղթած ոչ-չեմպիոններ
5 փլեյ-օֆֆ փուլում հաղթած չեմպիոններ
Փլեյ-օֆֆ փուլ
(16 ակումբ)
8 Խմբերի հաղթողներ
8 Խմբերի երկրորդ տեղ գրավածներ
Թիմեր
Նախորդ մրցաշրջանում ազգային առաջնությունում գրաված տեղերը գրված են փակագծերում (ՉՀ՝ Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոն; ԵԼ՝ Եվրոպայի Լիգայի գործող չեմպիոն)[12][13]։
2017–18 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի թիմերի տեղադրությունը։ Շագանակագույն՝ Խումբ A; Կարմիր՝ Խումբ B; Նարնջագույն՝ Խումբ C; Դեղին՝ Խումբ D; Կանաչ՝ Խումբ E; Կապույտ՝ Խումբ F; Մանուշակագույն՝ Խումբ G; Վարդագույն՝ Խումբ H.
Խմբային փուլի վիճակահանությունը կայացավ Մոնակոյում 2017 թվականի օգոստոսի 24-ին[22]։ 32 ակումբ բաժանվեցին 8 խմբի չորսական անդամով, նույն երկրի ակումբները չէին կարող ընդգրկվել միևնույն խմբում։ Վիճակահանության ժամանակ ակումբները բաժանվեցին չորս զամբյուղի համաձայն հետևյալ պայմանների[23][24].
1-ին զամբյուղում ընդգրկվում են ըստ ՈՒԵՖԱ վարկանիշային աղյուսակի լավագույն յոթ առաջնությունների չեմպիոնները և Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնը[7][8]։ Քանի որ գործող չեմպիոն Ռեալ Մադրիդը լավագույն յոթ առաջնությունների չեմպիոններից մեկն էր, ութերորդ լավագույն առաջնության չեմպիոնը նույնպես մտավ 1-ին զամբյուղի մեջ[3]։
2-րդ 3-րդ և 4-րդ զամբյուղներում դասավորվեցին մյուս ակումբները ըստ իրենց վարկանիշների[16][17][18]։
Ամեն խմբում թիմերը խաղում են շրջանաձև համակարգով։ Խմբում առաջին և երկրորդ տեղ գրաված թիմերը անցնում են Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ, իսկ երրորդ տեղ գրաված թիմերը՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ։ Խաղերը անցկացվեցին 2017 թվականի սեպտեմբերի 12–13-ին, սեպտեմբերի 26–27-ին, հոկտեմբերի 17–18-ին, հոկտեմբերի 31–նոյեմբերի 1-ին, նոյեմբերի 21–22-ին և դեկտեմբերի 5–6-ին։
Ընդհանուր առմամբ 17 երկրի ներկայացուցիչներ հանդես եկան մրցաշարում։ Ղարաբաղը և ՌԲ Լայպցիգը իրենց դեբյուտը նշեցին Չեմպիոնների Լիգայում։ Ղարաբաղը դարձավ առաջին ադրբեջանական թիմը, որը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում[25]։
Կանոններ
Ակումբները դասավորվում են ըստ միավորների (3 միավոր հաղթանակի համար, 1 միավոր ոչ-ոքի, 0 միավոր պարտության)։ Եթե երկու կամ ավել ակումբներ հավաքել են հավասար միավորներ խմբային փուլի խաղերում, ապա գործում են հետևյալ լրացուցիչ պայմանները[3].
հավասար միավորներ վաստակած ակումբների միջև ամենաշատ միավորներ,
հավասար միավորներ վաստակած ակումբների միջև գոլերի տարբերություն,
հավասար միավորներ վաստակած ակումբներից ամենաշատ գոլ խփած ակումբ,
հավասար միավորներ վաստակած ակումբներց դրսում ամենաշատ գոլ խփած ակումբ,
եթե 1-4 պայմաններից հետո ակումբների արդյունքները հավասար են, ապա գործում են 6-ից 12 պայմանները,
խմբային փուլի բոլոր խաղերում գոլերի տարբերություն,
խմբային փուլի բոլոր խաղերում խփած գոլերի տարբերություն,
խմբային փուլի բոլոր խաղերում դրսում խփած գոլերի տարբերություն,
խմբային փուլի բոլոր խաղերում հաղթանակած խաղերի քանակ,
խմբային փուլի բոլոր խաղերում դրսում հաղթանակների քանակ,
Փլեյ-օֆֆ փուլում ակումբները խաղում են միմյանց դեմ երկու խաղ, տանը և դուրսը ձևաչափով, իսկ եզրափակչում հաղթողը որոշվում է միայն մեկ հանդիպման արդյունքով։ Վիճակահանությունները կատարվում են հետևյալ կերպ`
1/8-րդ եզրափակչում խմբում առաջին տեղ գրաված ակումբները առանձնացվում են առանձին զամբյուղում, իսկ երկրորդ տեղ գրավածները մեկ այլ զամբյուղում, վիճակահանության ժամանակ առաջին տեղ գրավածներին բաժին է ընկնում երկրորդ տեղ գրաված ակումբը։ Նույն երկրի կամ նույն խմբի ակումբները չեն կարող ընկնել միմյանց դեմ։
1/4 եզրափակչից այսպիսի սահմանափակումներ չկան և յուրաքանչյուր ակումբ կարող է հանդիպել ցանկացած այլ ակումբի հետ, որը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։
1/8 եզրափակիչներ
1/8 եզրափակիչների վիճակահանությունը անցկացվեց 2017 թվականի դեկտեմբերի 11-ին Նիոնում, Շվեյցարիա[26]։ Առաջին խաղերը տեղի ունեցան 2018 թվականի փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին, երկրորդ խաղերը՝ 2018 թվականի մարտի 6-ին, 7-ին, 13-ին և 14-ին։
Քառորդ եզրափակիչների վիճակահանությունը անցկացվեց 2018 թվականի մարտի 16-ին Նիոնում, Շվեյցարիա[27]։ Առաջին խաղերը տեղի ունեցան 2018 թվականի ապրիլի 3-ին և 4-ին, երկրորդ խաղերը՝ 2018 թվականի ապրիլի 10-ին և 11-ին։
Կիսաեզրափակիչների վիճակահանությունը անցկացվեց 2018 թվականի ապրիլի 13-ին Նիոնում, Շվեյցարիա[28]։ Առաջին խաղերը տեղի ունեցան 2018 թվականի ապրիլի 24-ին և 25-ին, երկրորդ խաղերը՝ 2018 թվականի մայիսի 1-ին և 2-ին։