Ղասեմ Սոլեյմանի (պարս.՝ قاسم سلیمانی, մարտի 11, 1957(1957-03-11)[1][2], Քանաթ-է Մալեք, Քերմանի նահանգ, Պահլավական Իրան - հունվարի 3, 2020(2020-01-03)[3][4][2], , Իրաք[3][5]), իրանցի ռազմական գործիչ, գեներալ մայոր, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, Իրանի սահմաններից դուրս ռազմական գաղտնի գործողությունների մասնակից[7]։ «Ղոդս» հատուկ ստորաբաժանումը Սոլեյմանիի ղեկավարությամբ ռազմական աջակցություն է ցուցաբերել Պաղեստինի և ԼիբանանիՀամաս և Հեզբոլլահ իսլամական կուսակցություններին, ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելուց հետո կարևոր դեր է խաղացել այդ երկրում քաղաքական իրավիճակի կազմավորման գործում։ 2012 թվականից սկսած Սոլեյմանին օգնել է Բաշշար ալ-Ասադի կառավարությանն ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ ու տարածքներ ապստամբ գրոհայիններից։ 2014-2015 թվականներին աջակցել է Իրաքի կառավարությանը՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում[8][9]։
Վաղ կյանք
Ղասեմ Սոլեյմանին ծնվել է 1957 թվականին, աղքատ գյուղացու ընտանիքում, Իրանի հարավարևմտյան Քերմանի նահանգի Քանաթ-է Մալեք գյուղում[10]։ Շահի բարեփոխումների հիման վրա հայրը ստացել է հողատարածք։ Տարրական դպրոցի 5-րդ դասարանն ավարտելուց հետո 13-ամյա Ղասեմն իր ազգակիցների հետ աշխատանքի է անցել Քերման քաղաքում՝ Խաջու փողոցի վրա գտնվող դպրոցի շինարարական հրապարակում՝ որպես բանվոր։ Սոլեյմանիի խոսքերով՝ նրանց վճարել են օրական երկու թուման։ Պարտքերը մարելուց հետո աշխատանքի է անցել տեղի ջրամաքրման դեպարտամենտում, որոշ ժամանակ անց դարձել է ինժեների օգնական[11]։
Երիտասարդ Սոլեյմանին 1979 թվականի իսլամական հեղափոխության գաղափարախոսության կողմնակից էր և առաջին օրերից անդամագրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շարքերում, որը հետագայում վերափոխվել է էլիտար ստորաբաժանման և ենթարկվել է միայն Իրանի բարձրագույն իշխանության ներկայացուցչին՝ Ալի Խամենեիին։ Անցնելով 45-օրյա ցերեկային կուրս, որոնք կազմակերպվել էին նոր մարտիկների համար՝ Սոլեյմանին սկսեց իրականացնել ոչ ռազմական Նրան վստահված էր ապահովել Կերման նահանգի անխափան ջրամատակարարումը։
1980 թվականին ձեռք է բերել առաջին ռազմական փորձը՝ քուրդ անջատողականների դեմ ճնշում իրականացնելիս, չնայած այնտեղ նա նշանակալի դեր չի խաղացել։
Իրան-իրաքյան պատերազմ
Երբ 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Սադդամ Հուսեյնի հրամանով Իրաքի զինված ուժերը ներխուժեցին Իրան, Ղասեմ Սոլեյմանին Իսլամական հեղափոխության կորպուսի լեյտենանտ էր։ Մարտական գործողությունների սկզբում նա աչքի է ընկել իր խիզախությամբ և հակառակորդի թիկունքում իրականացրած համարձակ հետախուզական գործողություններով։ 30 տարեկանում նա ստանձնել է «Թարալլահ» 41-րդ դիվիզիայի հրամանատարությունը։
Ծառայություն
1999 թվականին Թեհրանում ուսանողական հուզումները ճնշելուց հետո նա այն 24 սպաներից մեկն էր, որոնք Իրանի նախագահին՝ Մոհամադ Խաթամիին նամակ են գրել, որով իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի առթիվ և դժգոհել են, որ ճնշումներին ներգրավվել է նաև բանակը[12]։
1990-ական թվականներին ղեկավարել է Իսլամական հեղափոխության ստորաբաժանումները՝ Իրանի հարավարևմտյան շրջանում՝ Կերման քաղաքում։ Այդ շրջանով մինչև աֆղանական սահմանն անցնում էր թմրավաճառության ուղին՝ մինչև Թուրքիա, այնուհետ՝ դեպի Եվրոպա։ Սուլեյմանիի զինվորական փորձը օգնել է նրան՝ հաջող պայքար մղել թմրավաճառների դեմ։
2000 թվականին նշանակվել է հատուկ ստորաբաժանման՝ ««Ղոդս»» ստորաբաժանման հրամանատար։
Համարվել է Իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարի հավանական իրավահաջորդը, երբ 2007 թվականին գեներալ Յախյա Ռախիմ Սաֆավին թողել է պաշտոնը։
2008 թվականին գլխավորել է իրանցի քննիչների խումբը, որոնք պետք է պարզեին լիբանանյան շիա իսլամական Հեզբոլլահ իսլամական կուսակցության ղեկավար Իմադա Ֆեյեզա Մուգնիի մահվան հանգամանքները։
2011 թվականի Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Ղասեմ Սոլեյմանիի հրամանով իրաքյան աշխարհազորային ստորաբաժանումները պաշտպանել են Բաշշար ալ-Ասադի կառավարությունը։ Կա վարկած, որ 2015 թվականի Սոլեյմանին եղել է Մոսկվայում և համոզել Վլադիմիր Պուտինին Սիրիայում ապստամբների վրա գրոհ իրականացնել[16][17][18]։
Պատժամիջոցներ
Ղասեմ Սոլեյմանիի անունն ընդգրկվել է ՄԱԿ-ի՝ Իրանի 15 բարձրաստիճան զինվորականների և քաղաքական գործիչների «սև ցուցակում», որոնք կասկածվում են Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի մշակման գործում[19]։
Գնահատականներ
Իրանում Սոլեյմանին համարվում է ազգային հերոս, նրա մասին նկարահանվել է ֆիլմեր, գրվել երգեր։ Քաղաքական գործիչների շրջանում նա համարվում է հատուկ օպերացիաների մշակման հաջողված մասնագետ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լայն գործակալական ցանցի ստեղծող[20]։ Ջոն Մագուայերի կարծիքով Սուլեյմանին հանդիսանում է Մերձավոր Արևելքի ամենահեղինակավոր և հզոր կերպարը, չնայած այն բանին, որ նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել[21]։
2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա իսլամական զինված խմբավորումների մի շարք առաջնորդներ։ Պենտագոնի հաղորդմամբ՝ հարձակման հրամանն արձակել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ղասեմ Սոլեյմանիի վրա հրթիռային հարված հասցրել են դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունում ցուցարարների ներխուժումից հետո։ Պենտագոնում պնդում են, որ դեսպանության վրա հարձակման հրամանն արձակել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ «Նյու Յորք Թայմս» թերթը հայտնել է, որ Ղասեմ Սոլեյմանիի ավտոմեքենան ոչնչացվել է անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռներով[22][23]։ Ղասեմ Սոլեյմանիի ինքնությունը հնարավոր է եղել պարզել միայն մատանու միջոցով[24]։
Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալ, բրիգադային գեներալ Էսմայիլ Ղաանիին[25]։
Միջազգային արձագանք
Ըստ միջազգային վերլուծաբանների՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որը միջազգային լայն արձագանք է ստացել, կարող է սրել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները[26][27]։
Հայաստան
Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի։ Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս։ Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից։ Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության։
- Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը[28]
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ է որակել։ Նա նաև նշել է, որ հետագա իրադարձությունների զարգացման ամբողջ պատասխանատվություն կկրի Միացյալ Նահանգները[29][30]։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում հայտարարել է եռօրյա սուգ և խոստացել վրեժխնդիր լինել Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար[26]։ Առաջնորդը նշել է նաև, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է Սոլեյմանիի արյունը[31][32]։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է սպանությանը և խոստացել, որ Իրանը վրեժխնդրի կլինի գեներալի սպանության համար[33]։
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական ոչ մի հայտարարություն չի տարածել, սակայն թվիթերյան իր միկրոբլագում տարածել է ԱՄՆ դրոշը[34][35]։
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նշել է, որ ոչ մի ամերիկացի չի սգալու Սոլեյմանիի մահը, նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի և տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործության համար։ Նա աջակցել է ահաբեկչությանը և սերմանել քաոս[36]։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թվիթերում գրել է, որ իրաքցիները ազատության համար պարում են փողոցներում և շնորհակալ են, որ գեներալ Սոլեյմանին այլևս չկա[37][38][39]։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հաստատել է գեներալի սպանությունը և ավելացրել, որ նախագահ Թրամփը ագրեսիայի դեմ վճռակակ գործողություն է իրականացրել[40][41]։
ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Բեռնի Սանդերսը կատարվածը որակավորել է սպանություն՝ անվանելով այն «վտանգավոր գործուղություն», որը բերում է ևս մեկ աղետալի պատերազմ Մերձավոր Արևելքում[42][43]։
Իսրայել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ վարչապետը դադարեցրել է Հունաստան այցն ու հետ է վերադառնում՝ հետևելու ընթացող գործուղություններին[44]։
«Yesh Atid» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը ողջունել է Սոլեյմանիի սպանությունը՝ նշելով, որ նա արժանի էր հենց դրան։
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ դատապարտել է տեղի ունեցածը և նշել, որ այն կբարձրացնի լարվածությունը ողջ Միջին Արևելքում[45][46]։
Չինաստան
Չինաստանը, որը Իրանի մերձավոր դաշնակիցն է, դատապարտել է տեղի ունեցածը և հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռիսկային ռազմական գործողությունները խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, ինչը անկայունություն է առաջացնում Միջին Արևելքում[47]։
↑[https://www.interfax.ru/world/690115 «��������� ������������ ����� ������ ��������� �� �������� ���������»]. Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)