Գեներալ-լեյտենանտը ռազմական կոչում է, որը գործում է բազմաթիվ երկրներում։ Կոչումը ծագել է Միջին դարերում, որտեղ գեներալ-լեյտենանտը մարտի դաշտում երկրորդն էր, և ենթակա էր գեներալ կապիտանին։
Գեներալ-լեյտենանտ կոչումը Հայաստանում
Կոչումը պատկանում է բարձրագույն կոչումների դասին և շնորհվում է Հայաստանի Նախագահի կողմից։ Հայաստանի Զինված ուժերում այն երրորդն է (բանակի գեներալից և գեներալ-գնդապետից հետո), Հայաստանի Ազգային անվտանգության մարմիններում (գեներալ-գնդապետից հետո) և Հայաստանի Ոստիկանությունում երկրորդն է (ոստիկանության գեներալ-գնդապետից հետո), բարձրագույնն է Հայաստանի Փրկարար ծառայությունում (փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ), մաքսային ծառայությունում (մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ), քրեակատարողական ծառայությունում, քննչական կոմիտեում և հատուկ քննչական ծառայությունում (արդարադատության գեներալ-լեյտենանտ)։ Հարկային և ԴԱՀԿ մարմիններում չի շնորհվում։
Պաշտոնները ներկայացված են կոչման շնորհման օրվա դրությամբ։
Գեներալ-լեյտենանտ (զինվորական կոչում)
Հիմնական հոդված՝ Գեներալ-լեյտենանտ (զինվորական կոչում)
Ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Հիմնական հոդված՝ Ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ
Հիմնական հոդված՝ Փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ
Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ
Հիմնական հոդված՝ Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ
Արդարադատության գեներալ-լեյտենանտ
Հիմնական հոդված՝ Արդարադատության գեներալ-լեյտենանտ
Բանակային կոչումներ