Թեպետ այն ժամանակ եվրոպացիները ակտիվ չէին ուսամնասիրում Ասիայի և Աֆրիկայի ներքին շրջանները, սակայն դրանց մասին գիտեին նույնիսկ Ճապոնիայում ու Հարավային Աֆրիկայում, այսպիսով՝ դրանք նույնպես համարվում էին Հին աշխարհ։ Անտարկտիդան չի համարվում ո՛չ Հին, ո՛չ էլ Նոր աշխարհ, քանի որ տերմինները առաջացել են նախքան եվրոպացիների կողմից դրա հայտնագործումը։
Կենսաբանական տեսանկյունից Հին աշխարհի օրգանիզմները հանդիպում են Եվրասիայում ու Աֆրիկայում, իսկ Նոր աշխարհի օրգանիզմները՝ Ամերիկայում։ Տարբերությունը Հին ու Նոր աշխարհների միջև վերաբերվում է նաև գինիներին[1], համապատասխանաբար` եվրոպական գինիները դասվում են Հին աշխարհի գինիներին, իսկ Ամերիկայում ու Օվկիանիայում արտադրվածները՝ Նոր աշխարհի գինիներին։