Հիթ Լեդջեր
Հիթ Լեդջեր անգլ.՝ Heath Ledger |
---|
| Հասակը | 185 սմ |
---|
Ծնվել է | ապրիլի 4, 1979(1979-04-04)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Պերթ, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա |
---|
Մահացել է | հունվարի 22, 2008(2008-01-22)[4][1][2][…] (28 տարեկան) |
---|
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
---|
Գերեզման | Karrakatta Cemetery |
---|
Կրթություն | Guildford Grammar School? |
---|
Քաղաքացիություն | Ավստրալիա |
---|
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, կինոդերասան, բնավորության դերասան և դերասան |
---|
Ակտիվ շրջան | 1985–2009 |
---|
Ժանրեր | Մարտական, Դրամա, Մելոդրամա |
---|
Ընտրանի | "Մռայլ ասպետը", "Ասպետի պատմությունը", "Հայրենասերը" |
---|
Ծնողներ | հայր՝ Kim Ledger?[5], մայր՝ Sally Ramshaw?[5] |
---|
Համատեղ ապրող(ներ) | Միշել Ուիլյամս[6][7] |
---|
Երեխա(ներ) | Matilda Ledger?[8] |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
|
Հիթքլիֆ Էնդրյու «Հիթ» Լեջեր (անգլ.՝ Heathcliff Andrew "Heath" Ledger), ապրիլի 4, 1979(1979-04-04)[1][2][3][…], Պերթ, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա - հունվարի 22, 2008(2008-01-22)[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրալա-ամերիկյան դերասան։
Կենսագրություն
Հայտնի դերասան Հիթքլիֆ Էնդրյու (Հիթ) Լեջերը ծնվել է 1979 թվականի ապրիլի 4-ին Պերտե քաղաքում։ Մայրը՝ Սելլի Լեջեր Բելլը, ֆրանսերենի դասատու էր, իսկ հայրը՝ Կիմ Լեջերը, ավտոմրցարշավորդ և լեռնային ինժեներ։ Հիթը և նրա քույրը՝ Քեթրինը, կոչվել են Էմիլի Բրոնտեի «Ամպրոպային լեռնանցք» վեպի հերոսների անունով։ Երբ Հիթը տասը տարեկան է լինում, նրա ծնողները բաժանվում են, երեխան մնում է մոր հետ, բայց շարունակում լավ հարաբերություններ պահել հոր հետ։ Գիլֆորդի դպրոցում սովորելիս Հիթքլիֆը ակտիվ կերպով զբաղվում էր սպորտվ, պարերով, բացի դրանից, խաղում դպրոցի թատերական ստուդիայում։ Տասնհինգ տարեկանում նա դառնում է դպրոցի դերասանական թիմի ղեկավար և վերջնականապես ընտրում դերասանի մասնագիտությունը։ Նկարահանվելով մի քանի ավստրալիական ֆիլմերում Հիթը բավականին հայտնի է դառնում և ստանում է առաջարկներ նկարահանվելու ԱՄՆ-ում։
2000 թվականին Հիթ Լեջերը նկարահանվում է «Հայրենասերը» ֆիլմում Մել Գիբսոնի հետ միասին։ Այդ ֆիլմի շնորհիվ Լեջերը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում։ Հոլիվուդում Լեջերը նկարահանվել է տասնինը ֆիլմերում, որոնց թվում են «Իմ ատելության 10 պատճառները», «Ասպետի պատմություն», «Սապատավոր լեռը», «Խավարի ասպետը» ֆիլմերը։ «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերի դերի համար Հիթ Լեջերը հետմահու պարգևատրվում է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներով։ Նա պատմության մեջ երկրորդ դերասանն է, ով հետմահու պարգևատրվել է «Օսկար» մրցանակով։
2008 թվականի հունվարի 22-ին ժամը 15։ 31 Հիթ Լեջերին գտնում են մահացած իր Մանհեթենի բնակարանում։ Հետազոտության արդյունքում պարզվում է, որ դերասանը մահացել է սուր թունավորումից, որը առաջացել է ցավազրկողների, քնաբերների և տրանկվիլիզատորների համատեղ ազդեցությունից։
Ֆիլմագրություն
Դերակատարումներ
Թիվ |
Ֆիլմի անուն |
Բնօրինակի անվանումը |
Դերը |
Ժանր |
Ռեժիսոր |
Խաղընկերներ
|
1988 – |
Տուն և ի ճանապարհ |
Home and Away |
Սքոթ Իրվին |
Սերիալ, Դրամա |
Դևիդ Գուլդ Սքոթ Հարտֆորդ-Դևիս Ջոֆրի Նոթագ |
Ռեյ Միգեր, Լինն ՄակԳրենգեր, Նորման Կոբերն, Ադա Նիկոդեմու, Էմիլի Սայմոնս
|
1993 – 1994 |
Նավը նավահանգստի մոտ |
Ship to Shore |
Կիկլիստ |
Սերիալ, Ընտանեկան |
Քենդալ Ֆլենեգան Մարկ Դեֆրիսթ Ջոֆրի Նոթագ |
Կլինտոն Վոս, Կիմբիրլի Սթարկ, Գրեգ Քերոլ, Ֆրանսուազա Շաշ, Ջոդի Հերբերտ
|
1996 |
Քրտինք |
Sweat |
Սնուի Բովլես |
Սերիալ, Դրամա, Սպորտային |
Կարլ Ցվիկի Մալկոլմ ՄակԴոնալդ Մալկոլմ ՄակԴոնալդ, |
Մարտին Հենդերսոն, Ինժե Հորնսթրա, Մելիսա Թոմաս, Տաի Նգույեն, Tahnie Merrey
|
1997 |
Սև ժայռը |
Blackrock |
|
Թրիլեր, Դրամա |
Սթիվեն Վիդլեր |
Լոուրենս Բրյուլս, Լինդա Կրոփեր, Սայմոն Լինդոն, Քրիս Հեյվուդ
|
1997 |
Բղավոց |
Roar |
Քոնոր |
Սերիալ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային |
Յեն Տոյնտոն Ջեֆրի Լևի |
Ջոն Սեյնտ Ռայան, Լիզա Զեյն, Վերա Ֆարմիգա, Սեբաստյան Ռոշե
|
1997 |
Թաթեր |
Paws |
Օբերոն |
Ֆենտեզի, Արկածային, Ընտանեկան |
Կարլ Ցվիկի |
Բիլի Կոնոլի, Նատան Կավալերի, Էմիլի Ֆրանսուա, Ջո Պետրուցի, Քերոլին Գիլմեր
|
1997 |
Բղավոց։ Ստեղծում |
Roar: The Making of |
Քոնոր |
Փաստագրական |
Փիթեր Մ. Մորլի |
Վերա Ֆարմիգա, Ալոնսո Գրիր, Սեբասթյան Ռոշե, Ջոն Սեյնտ Ռայան
|
1999 |
10 պատճառ քեզ ատելու |
Things I Hate About You |
Պատրիկ Վերոնա |
Մելոդրամա, Կատակերգություն |
Ջիլ Ջանգեր |
Ջուլիա Սթայլզ, Ջոզեֆ Գորդոն-Լևիթ, Լարիսա Օլեյնիկ, Դևիդ Կրամհոլց
|
1999 |
Երկու ձեռքով |
Two Hands |
Ջիմմի |
Թրիլեր, Կատակերգություն, Քրեական |
Գրեգոր Ջորդան |
Բրայան Բրաուն, Դևիդ Ֆիլդ, Թոմ Լոնգ, Թոնի Ֆորոու
|
2000 |
Հայրենասերը |
The Patriot |
Գաբրիել Մարտին |
Մարտական, Դրամա, Ռազմական |
Ռոլանդ Էմերիխ |
Մել Գիբսոն, Ջոելի Ռիչարդսոն, Ջեյսոն Այզեքս, Քրիս Կուպեր
|
2001 |
Ասպետի պատմությունը |
A Knight's Tale |
Ուիլյամ Թետչեր |
Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն |
Բրայան Հելգելենդ |
Ռուֆուս Սյուել, Շաննին Սոսամոն, Պոլ Բեթանի, Լորա Ֆրեյզեր
|
2001 |
Հրեշների պարահանդես |
Monster's Ball |
Սոննի Գրոտովսկի |
Դրամա, Մելոդրամա |
Մարկ Ֆորսթեր |
Բիլի Բոբ Տորնտոն, Հոլի Բերի, Թեյլոր Սիմպսոն, Գեբրիել Ուիտչեր
|
2002 |
Չորս փետուր |
The Four Feathers |
Հարի Ֆևերշամ |
Դրամա, Մելոդրամա, Արկածային, Ռազմական |
Շեկխար Կապուր |
Քեյթ Հադսոն, Ուես Բենտլի, Ջիմոն Հոնսու, Քրիս Մարշալ
|
2003 |
Կելլիի ավազակախումբը |
Ned Kelly |
Նեդ Կելլի |
Մարտական, Քրեական, Արկածային, Վեստեռն, Կենսագրական, Պատմական |
Գրեգոր Ջորդան |
Օրլանդո Բլում, Ջեֆրի Ռաշ, Նաոմի Ուոթս, Ջոել Էդգերտոն
|
2003 |
Մեղք խժռողը |
The Order |
Ալեքս Բերնիեր |
Մարտական, Թրիլեր, Դետեկտիվ |
Բրայան Հելգելենդ |
Շաննին Սոսամոն, Բեննո Ֆյուրման, Մարկ Էդի, Փիթեր Ուելեր
|
2005 |
Դոգթաունի թագավորները |
Lords of Dogtown |
Սկիպ |
Դրամա, Կենսագրական, Սպորտային |
Կետրին Հարդվիկ |
Ջոն Ռոբինսոն, Էմիլ Խիրշ, Ռեբեքա Դե Մորնեյ, Ուիլյամ Մապոտեր, Խուլիո Օսկար Մեչոսո
|
2005 |
Գրիմ եղբայրենրը |
The Brothers Grimm |
Յակոբ Գրիմ |
Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Արկածային |
Տերի Գիլիամ |
Մեթ Դեյմոն, Լինա Հիդի, Փեթեր Ստորմարե, Մոնիկա Բելուչի
|
2005 |
Սապատավոր լեռ |
Brokeback Mountain |
Ennis Del Mar |
Դրամա, Մելոդրամա |
Էնգ Լի |
Ջեյք Ջիլենհոլ, Ռենդի Քուեյթ, Միշել Ուիլյամս, Էն Հեթուեյ
|
2005 |
Կազանովա |
Casanova |
Կազանովա |
Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային |
Լասե Հալսթրյոմ |
Սիեննա Միլլեր, Ջերեմի Այրոնս, Օլիվեր Պլատ, Լենա Ուլին
|
2006 |
Քենդի |
Candy |
Դեն |
Դրամա, Մելոդրամա |
Նիլ Արմֆիլդ |
Էբբի Քորնիշ, Ջեֆրի Ռաշ, Թոմ Բաջ, Ռոբերտո Մեցա-Մոնտ
|
2007 |
Ես այնտեղ չկամ |
I'm Not There. |
Ռոբբի |
Դրամա, Կենսագրական, музыка |
Տոդ Հեյնս |
Բեն Ուիշոու, Մարկուս Կարլ Ֆրանկլին, Քրիստիան Բեյլ, Քեյթ Բլանշեթ
|
2008 |
Մռայլ ասպետը |
The Dark Knight |
Joker |
Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Քրեական |
Քրիստոֆեր Նոլան |
Քրիստիան Բեյլ, Աարոն Էկհարտ, Մեգի Ջիլենհոլ, Գարի Օլդման
|
2009 |
Դոկտոր Պառնասուսի պատկերացումները |
The Imaginarium of Doctor Parnassus |
Թոնի |
Ֆենտեզի, Դետեկտիվ, Արկածային |
Տերի Գիլիամ |
Քրիստոֆեր Պլամեր, Թոմ Ուեյտս, Լիլի Կոուլ, Էնդրյու Գարֆիլդ
|
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2008/01/23/movies/23ledger.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.usmagazine.com/celebrity-news/pictures/michelle-williams-most-bittersweet-quotes-about-heath-ledger/his-mini-me/
- ↑ https://www.revistalofficiel.com.br/pop-culture/michelle-williams-fala-sobre-ajuda-apos-a-morte-de-heath-ledger
- ↑ https://revistamonet.globo.com/Celebridades/noticia/2021/03/filha-de-heath-ledger-herdou-uma-das-principais-paixoes-do-ator-revela-revista.html
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
|