Ռենդալլ Ռուդի «Ռենդի» Քուեյթ (անգլ.՝ Randall Rudy "Randy" Quaid, հոկտեմբերի 1, 1950(1950-10-01)[1][2][3][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուսի» դափնեկիր։
Կենսագրություն
Ռենդի Քուեյթը ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 1-ին: Կրթություն ստացել է Հյուսթոնի համալսարանում՝ դրամատիկ արվեստի մասնագիտությամբ։
Կինոյում նա սկսել է նկարահանվել դեռևս ուսանողական տարիներին։ Նրա դեբյուտն է Պիտեր Բոգդանովիչի «Վերջին կինոսեանսը» (1971)։ Սա Քուեյթի առաջին դերն էր ռեժիսոր Բոգդանովիչի մոտ, հետագայում կրկին նա դերեր ստացավ ռեժիսորի մոտ։
Ռենդի Քուեյթը հայտնի է որպես կինոյի և թատրոնի բազմակողմանի և տաղանդավոր դերասան։ «Վերջին դետալը» ֆիլմում նկարահանվելու համար 1973 թվականին դերասանը առաջադրվել է «Օսկարի», իսկ Լոնդոն Ջոնսոնի դերի համար «Լինդոն Բ. Ջոնսոն. վաղ տարիները» (1987) հեռուստաֆիլմում դարձավ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր։ Իր կյանքի երեսնամյա կարիերայի ընթացքում Ռենդին հայտնվել է ավելի քան 90 կինոնկարներում։
Ռենդիի փոքր եղբայրը նույնպես դերասան է՝ Դենիս Քուեյթը։ Իսկ Դենիսի որդին՝ Ջեկ Քուեյթը՝ Ռենդիի զարմիկը նույնպես դարձել է դերասան։
Ֆիլմագրություն
Թիվ |
Ֆիլմի անուն |
Բնօրինակի անվանումը |
Դերը
|
1971 |
Վերջին կինոսեանսը |
The Last Picture Show |
Լեստեր Մարլոու
|
1972 |
Ի՞նչ է եղել դոկ |
What's Up, Doc? |
Հոսկիթ
|
1973 |
Վերջին դետալը |
The Last Detail |
լարի Մեդոուզ
|
1975 |
Փախուստ |
Breakout |
Հոկ Հոկինս
|
1976 |
Միսուրիի գետագալարը |
The Missouri Breaks |
Թոդդ
|
1978 |
Կեսգիշերային էքսպրես |
Midnight Express |
Ջիմի
|
1986 |
Վրեժխնդրություն |
The Wraith |
Շերիֆ Լումիս
|
1989 |
Տարօրինակ ծնողները |
Parents |
Նիկ
|
1989 |
Սուրբծննդյան արձակուրդներ |
Christmas Vacation |
Էդիթ
|
1990 |
Արագ փոփոխություններ |
Quick Change |
Լումիս
|
1990 |
Որոտի օրեր |
Days of Thunder |
Տիմ Դելենդ
|
1992 |
Ֆրանկենշտեյն |
Frankenstein |
հրեշ
|
1994 |
Թերթ |
Paper |
Մայքլ ՄակԴուգլաս
|
1994 |
Հյուսիսի լեգենդներ |
Legends Of The North |
Վիպ
|
1995 |
Հաջողություն, սեր |
Bye Bye Love |
Վիկ
|
1996 |
Անկախության օրը |
Independence Day: The ID4 Invasion |
Ռասել
|
1998 |
Կայծակ |
Hard Rain |
Շերիֆ
|
1999 |
Մեղքերի թողություն |
Last Rites |
Ջերեմի Դիլոն
|
1999 |
Պանկի |
P.U.N.K.S. |
Պետ Ատլի
|
1999 |
Փերիների աշխարհը |
The Magic Legend Of Leprechauns |
Ջեկ Վուդս
|
2001 |
Ոչ մանկական կինո |
Not Another Teen Movie |
Բրիգս
|
2002 |
Կեղտոտ գործեր |
|
Ռուբեն
|
2002 |
Պլուտո Նեշայի արկածները |
he Adventures of Pluto Nash |
Բրունո
|
2003 |
Սուրբծննդյան արձակուրդներ 2 |
Christmas Vacation 2: Cousin Eddie's Island Adventure |
Էդիդ Ջոնսոն
|
2005 |
Աղետի օրը 2 |
Category 6: Day of Destruction |
Թոմի Դիքսոն
|
2005 |
Սառցե բերք |
The Ice Harvest |
Բիլ Ջերարդ
|
2005 |
Սապատավոր լեռ |
Brokeback Mountain |
Ջո Ագիր
|
2006 |
Գոյայի ուրվականները |
Goya's Ghosts |
Կարլ IV
|
Ձայնավորում
Թիվ |
Ֆիլմի անուն |
Բնօրինակի անվանումը
|
1991 |
Ռենի և Ստիմպի շոուն |
The Ren & Stimpy Show
|
2000 |
Ռոկկիի և Բուլվինկլյայի արկածները |
The Adventures of Rocky & Bullwinkle
|
2004 |
Մի եղիր սմբակ |
Home on the Range
|
Պրոդյուսեր
Թիվ |
Ֆիլմի անուն |
Բնօրինակի անվանումը
|
1999 |
Պարտականները |
The Debtors
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|