Դոնոսիտա պարգև
MTV կինոմրցանակ լավագույն չարագործին
Մեթյու Ռեյմոնդ Դիլոն (անգլ.՝ Matthew Raymond Dillon, փետրվարի 18, 1964(1964-02-18)[1][2][3][…], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր։ Սկսել է նկարահանվել ֆիլմերում 1970-ական թվականներից։ 2006 թվականին նոմինացվել է «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակաբաշխություններում իր կատարած դերի համար «Բախում» մելոդրամայում (2004)։
Մեթ Դիլոնը ծնվել է 1964 թվականի փետրվարի 18-ին, Նյու Ռոշելլ քաղաքում, Նյու Յորք նահանգում։ 15 տարեկան տղային, ով ուներ ակնհայտ դերասանական տվյալներ, ռեժիսոր Ջոնաթան Կապլանը նկարահանում է «Եզրին» ֆիլմում, որում Մեթը խաղում է բարդ բնավորությամբ դեռահասի դեր։ Մեթը Դիլոնը դերասան Քևին Դիլոնի ավագ եղբայրն է։