|
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1977(1977-11-16)[1][2][3][…] (47 տարեկան) |
---|
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք |
---|
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, Հարվարդ-Ուեստլեյք դպրոց (1995), The Mountain School? և Վաղ կրթության կենտրոն |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
---|
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և երգչուհի |
---|
Ծնողներ | հայր՝ Ստեփան Ջիլենհոլ, մայր՝ Նաոմի Ֆոներ Ջիլենհոլ |
---|
Ամուսին(ներ) | Փիթեր Սարսգաարդ |
---|
Երեխա(ներ) | Ramona Sarsgaard? և Gloria Sarsgaard? |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | SAG-AFTRA |
---|
|
Մեգի Ջիլենհոլ (անգլ.՝ Maggie Gyllenhaal, ամբողջ անունը` Մարգալիտ Ռութ Ջիլենհոլ (Margalit Ruth "Maggie" Gyllenhaal), նոյեմբերի 16, 1977(1977-11-16)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկյան դերասանուհի։ 2015 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին։
Կենսագրություն
Մեգի Ջիլենհոլը ծնվել է ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Ջիլենհոլի և սցենարիստ Նաոմի Ֆոների ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը` դերասան Ջեյք Ջիլենհոլն է։ Հայրական կողմից նրա ծագումը կապվում է շվեդական ազնվականական Ջիլենհոլների տոհմի հետ, իսկ մայրական կողմից ունի հրեական ծագում, ովքեր ներգաղթել են Ռուսաստանից և Լատվիայից։
Կոլումբիայի համալսարանում սովորելու տարիներին, որտեղ Մեգին ուսանում էր անգլիական գրականություն, հրապուրվել է թատրոնով։ Որոշ ժամանակ զբաղվել է Լոնդոնի դրամատիկական արվեստների թագավորական ակադեմիայում։ Այնուհետև բեմական փորձ է ձեռք բերել Նյու-Յորքում և Լոնդոնում, իսկ 1990-ական թվականների սկզբին փոքրիկ դերերով նկարահանվել է «Ջրային երկիր» (1992 թ.) և «Վտանգավոր կինը» (1993 թ.) ֆիլմերում։ Մի քանի տարի անց հետևեցին «Անմիտ Սեսիլ Բ-ն» (2000 թ.) և «Դոննի Դարկո» (2001 թ.) ֆիլմերը։ Չնայած երկրորդական դերերին, նա իրեն երբեք չկորցրեց արդեն բավականին վաստակ ունեցող դերասանների միջավայրում, որն էլ ուշադրության արժանացավ քննադատների կողմից` «Հարմարվողականություն» (2002 թ.) կինոնկարում։
Հաջողությունը Մեգիին ժպտաց, երբ նա հանդես եկավ «Քարտուղարուհին» (2002 թ.) կինոնկարի գլխավոր դերում, որի համար ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։ 2015 թվականին նա արժանացել է այդ նույն մրցանակին` նկարահանվելով «Ազնվաբարո կինը» (2014թ.) սերիալում։
Անձնական կյանքը
2009 թվականին Մեգի Ջիլենհոլը ամուսնացել է դերասան Փիթեր Սարսգարդի հետ։ Նրանք ունեն երկու դուստր` Ռամոնա (ծնվ. 2006 թ.) և Գլորիա (ծնվ. 2012 թ.):
Մեգին ապրում է քաղաքականապես ակտիվ կյանքով և հանդիսանում է Դեմոկրատական կուսակցության և Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության կողմնակից։ Նա դատապարտել է Ջորջ Բուշին` Իրաքի պատերազմը սանձազերծելու համար` դրա պատճառը համարելով նավթը և մասնակցել է ցույցերի` ընդդեմ պատերազմի։ Բացի այդ, նա զբաղվում է նաև բարեգործությամբ։
Ֆիլմագրության ընտրանին
Թվական |
Անվանում |
Բնօրինակ անվանում |
Կերպար
|
1992 |
Ջրային երկիր |
Waterland |
Մեգի Ռութ
|
1993 |
Վտանգավոր կինը |
A Dangerous Woman |
Պետսի Բել
|
2000 |
Անմիտ Սեսիլ Բ-ն |
Cecil B. DeMented |
Ռավեն
|
2001 |
Դոննի Դարկո |
Donnie Darko |
Էլիզաբեթ Դարկո
|
2001 |
Ուժեղ կինը |
Riding in Cars with Boys |
Ամելիա
|
2002 |
Քարտուղարուհին |
Secretary |
Լի Հոլլոուեյ
|
2002 |
40 օր և 40 գիշեր |
40 Days and 40 Nights |
Սեմ
|
2002 |
Հարմարվողականություն |
Adaptation |
Քերոլայն Կաննինգհեմ
|
2002 |
Վտանգավոր մարդու խոստովանությունը |
Confessions of a Dangerous Mind |
Դեբի
|
2003 |
Մոնա Լիզայի ժպիտը |
Mona Lisa Smile |
Ժիզել Լևայ
|
2005 |
Սեքսի կանոնները 2. Հեփի-էնդ |
Happy Endings |
Ջուդ
|
2006 |
Վստահիր տղամարդուն |
Trust the Man |
Էլեյն
|
2006 |
Փոքրիկ Շերին |
SherryBaby |
Շերի Սուոնսոն
|
2006 |
Փարիզ, ես սիրում եմ քեզ |
Paris, je t’aime |
Լիզ
|
2006 |
Համաշխարհային առևտրի կենտրոն (Երկվորյակ աշտարակները) |
World Trade Center |
Էլիսոն Ջիմենո
|
2006 |
Կերպար |
Stranger Than Fiction |
Անա Պասկալ
|
2008 |
Մռայլ ասպետը |
The Dark Knight |
Ռաքել Դոուզ
|
2009 |
Ճանապարհին |
Away We Go |
LN
|
2009 |
Խելագար սիրտը |
Crazy Heart |
Ջին Կրեդոկ
|
2010 |
Իմ սարսափելի դայակը 2 |
Nanny McPhee and the Big Bang |
Իզաբել Գրին
|
2011 |
Առանց հիստերիայի |
Hysteria |
Շառլոթ Դարլիմփլ
|
2013 |
Սպիտակ տան գրոհը |
White House Down |
Քերոլ Ֆիններտի
|
2014 |
Ազնվաբարո կինը |
The Honourable Woman |
Նեսա Շտեյն
|
2014 |
Ֆրենկ |
Frank |
Կլարա
|
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|