Արցախի 2000 թվականի հոկտեմբերի 3-ի օրենքով Հոփուրլուն վերանվանվել է Խոփեր[3]։
Պատմամշակութային վայրեր
Խոփեր գյուղի պատմության ու մշակույթի վերաբերյալ պատմագրական և մատենագրական տվյալներ չեն պահպանվել։ Գյուղի տարածքում որևէ պատմամշակութային հուշարձաններ կամ դրանց հետքեր չեն պահպանվել, քանի որ եղած հուշարձանները 1923 թվականին ավերվել են քուրդ թուրքալեզու բնակիչների կողմից ովքեր այդտեղ բնակություն էին հաստատել, իսկ գյուղը լքել են 1991-1993 թվականն ընկած ժամանակահատվածը Արցախյան ազատամարտի ընթացքում[4]։