Էրքեջ, գյուղ նախկին Գյուլիստանի մելիքության տարածքում, իսկ ապա գյուղական համայնք Արցախի ՀանրապետությանՇահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։ Էրքեջ գյուղը գտնվում է Մռավ և Քյափազ լեռնագագաթներից մոտ 30 կմ դեպի հյուսիս։ Գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի արևմտյան մասում։
Աշխարհագրություն
Գտնվում էր խորը ձորակի մեջ։
Պատմություն
Առաջին հիշատակումները գյուղի մասին ներառում է XII-XIII դարերը։ «Չիքին Տակ» կոչվող տարածքում կա բուժիչ աղբյուր, նույն տարածքում անտառի մեջ կա անհիշելի ժամանակներից ավերված բնակավայր, որտեղի ժողովուրդը հետագայում բնակություն են հաստատել Էրքեջում։
Բնակիչները մեկ անգամ գաղթել են Բոլնիս, ապա նորի վերադարձել։