Բնակավայրի հայկական անունը Նոր Գետաշեն է։ Գյուղն այդպես է անվանվել 1993 թվականին Քարվաճառի ազատագրումից հետո ի պատիվ Գետաշեն գյուղի[1][10]։ Ադրբեջանցիները գյուղն անվանում են Նադիրխանլը։
Աշխարհագրություն
Համայնքը բարձրլեռնային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Նոր Գետաշենի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։
Գտնվում է հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում, Քարվաճառ շրջկենտրոնից 14 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 110 կմ հեռավորության վրա։
Բնակավայրի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Եռակողմ համաձայնագրի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել շրջանը, այդ թվում՝ Նոր Գետաշենը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[12]։
Պատմամշակութային հուշարձաններ
Նոր Գետաշենի տարածքում չեն պահպանվել պատմամշակութային այնպիսի ամբողջական հուշարձաններ ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, ամրաշինական կառույցները և այլն։ Ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության 2015 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մինչև 18-րդ դարի կեսերին Քարվաճառի շրջանի տարածք թյուրք-քրդական ցեղերի ներթափանցելը և հայերի հեռանալը եղել են հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Դրանք ժամանակի ընթացքում ոչնչացվել են վերաբնակ թուրք և քուրդ բնակիչների կողմից։ Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրումից և գյուղի վերաբնակեցումից հետո տեղի բնակիչները տարբեր տարիներին հայտնաբերել են բնակավայրի հին պատմությանն առնչվող պատմամշակութային նյութական հետքեր։ Ծովի մակարդակից 1257 մ բարձրության վրա՝ գյուղի տարածքում, հայտնաբերվել է եկեղեցատեղի, որտեղ ուսումնասիրության ժամանակ նշմարվել են միայն մեկ պատի մնացորդները, վերջինին պատկանած սրբատաշ քարերը։ Հայտնաբերվել է նաև ոչնչացված գերեզմանոցից պահպանված մի քանի խաչքար, որոնք թվագրվում են 12-ից 16-րդ դարերով։ Երբեմնի հայկական գերեզմանոցը տարածված է եղել եկեղեցու անմիջապես հարևանությամբ։ Եկեղեցին ու գերեզմանոցը վերջնականապես ավերվել են Խորհրդային Միության տարիներին, երբ գյուղն ընդգրկված էր Խորհրդային ԱդրբեջանիՔելբաջարի շրջանում[1]։
Բնակչություն
Մինչև 18-րդ դարի կեսերը Նոր Գետաշենը շրջանի մյուս բնակավայրերի նման ունեցել է հայ բնակչություն, որն աստիճանաբար ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից թյուրքական ցեղերի արշավանքների, լեզգիների թալանչիական արշավանքների հետևանքով։ Հայ ազգաբնակչության հեռացումից հետո այստեղ են հաստատվել քոչվոր թյուրք-քրդական ցեղերը և աստիճանաբար նստակյաց կյանքի անցել։ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրմամբ ադրբեջանցիները (նախկին թյուրք-քրդական ցեղերի հետնորդները) հեռացել են, որից հետո բնակավայրում վերաբնակվել են հայեր, այդ թվում՝ Խորհրդային Ադրբեջանից գաղթածներ[1]։
Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Նոր Գետաշեն բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝.
Նոր Գետաշենում գործում էին գյուղապետարան, բուժկետ, դպրոց, մշակութային ակումբ[2][10]։
Կրթություն
2001 թվականից Նոր Գետաշենում գործում էր միջնակարգ դպրոց[1][2][14], որը կառուցվել էր Մեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությանՍպահանի հայոց թեմի միջոցներով[1]։ Դպրոցը անվանվել էր Վ․ Նազարյանի անունով։ 2004/2005 ուսումնական տարում ուսումնական հաստատությունն ուներ 34 աշակերտ և 14 ուսուցիչ[1]։ 2015 թվականին դպրոցի շենքը հիմնանորոգվել է[1][14]։
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ[2]։
Գյուղի տարածքում առկա են քրոմի և լիստվենիտների հանքային պաշարներ[2]։
Պատկերասրահ
Նոր Գետաշեն գյուղի դպրոցը (2013թ․)
Նոր Գետաշեն գյուղի մուտքն ազդարարող ճանապարհային նշանը (2010թ․)
↑Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)