Խանիայի Իոաննիս Դասկալոյաննիս օդանավակայան (հուն․՝ Αερολιμένας Χανίων «Ιωάννης Δασκαλογιάννης», IATA: CHQ, ICAO: LGSA), համատեղ միջազգային օդանավակայան ՀունաստանիԿրետե կղզում։ Գտնվում է Խանիա քաղաքից 10 կմ հեռավորության վրա։
2000 թվականից ի վեր՝ այն կրում է 1770 թվականին Կրետե կզղու հակաօսմանական ապստամբության առաջնորդ Իոաննիս Դասկալոյաննիսի անունը[2]։ 2015 թվականից Խանիայի օդանավակայանը, ի թիվս հունական 13 օդանավակայանների, գտնվում է գերմանական Fraport օդանավակայանային հոլդինգի վերահսկողության տակ։ Կոնցեսիոն պայմանագիրը նախատեսում է օդանավակայանը սպասարկել 40 տարի[3]։
Պատմություն
Սկզբում Արևմտյան Կրետեի գլխավոր օդային դարպասը Մալեմե գյուղի մոտակայքում գտնվող փոքր օդանավակայանն էր, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ բրիտանական բանակի կողմից։ Մինչև 1959 թվականը Մալեմեի օդանավակայանն ընդունում էր քաղաքացիական ինքնաթիռներ, որից հետո օդանավակայանից ամբողջ ռազմակայանը տեղափոխվել է Սուդա բեյի նոր օդանավակայան, որը կառուցվել էր Խանիայի մոտ։
1967 թվականին Խանիայի նոր օդանավակայանում ավարտվել է ինքնաթիռների համար նախատեսված երկու կայանատեղիով առաջին մարդատար տերմինալի շինարարությունը։ 1974 թվականից օդանավակայանն ընդունել է առաջին միջազգային չվերթները, ինչից հետո անհրաժեշտություն է առաջացել նոր օդանավակայան կառուցել առաջին տերմինալի ցածր թողունակության պատճառով։ Վերջապես, 1996 թվականին բացվել է նոր ուղևորային տերմինալ՝ վեց ինքնաթիռի կայանատեղով[4]։
Ինֆրակառուցվածք
Խանիայի օդանավակայանը սպասարկում է մեկ երկհարկանի ուղևորային տերմինալ։ Շենքն ունի առաջին բուժօգնության սենյակ, ոստիկանություն, պաշտոնական պատվիրակությունների սրահ, բարեր, հուշանվերների խանութներ և Duty Free[5]:
Ինքնաթիռների համար կայանատեղիների ընդհանուր թիվը 10 է։ Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի համար օգտագործվում է 3.347 մետր երկարությամբ11/29 ասֆալտե թռիչքուղին։ Հրդեհային անվտանգության օդանավակայանի դասակարգը՝ 8 (VIII)[6]:
Ավիաընկերություններ և ուղղություններ
2014 թվականի դրությամբ օդանավակայանում գործում են հետևյալ ավիաընկերությունները[7]․
Օդանավակայանից դեպի Խանիայի կենտրոն օրական շուրջ 7 ավտոբուս է մեկնում։ Ուղևորության ժամանակը մոտ 30 րոպե է[9]։ Մոտակայքում կա նաև տաքսիների կայանման վայր։ Դրանցից կարելի է օգտվվել միայն այն ժամանակ, երբ օդանավակայանը չվերթ է ընդունում կամ ուղարկում[10]։
Օդանավակայանում կան նաև ավտովարձույթի գրասենյակներ՝ Avis, Τrust, Europcar, Sixt, Hertz և Budget[5]: