Տրոնհեյմ (նորվ.՝ Trondheim, նաև նորվ.՝ Trondhjem, Հարավային Սամի լեզվով՝ Råante, պատմական անունը Ни́дарос նորվեգերեն Nidaros), բնակչության թվով երրորդն է Նորվեգիայում, տեղակայված է Նիդելվա գետի բերանին, Տրոնհեյմյան ֆյորդի ափին։ Սյոր-Տյորդենլագի ադմինիստրատիվ կենտրեն։ Բնակչության միջին խտությունը 480 մարդ/կմ²։
Անվանումը
Քաղաքի հին անունը՝ Նիդարոս, թարգմանաբար նշանակում էր «Նիդի գետաբերան»։ Ավելի ուշ միջնադարում քաղաքի անւնը փոխվեց, դառնալով Տրոնհեյմ, դա նշանակում է «ուժեղների տուն», և այդ անունը Դանիական ժամանակահատվածում եղել է հիմնական։ 1930 թվականին վերադարձվել է հին անվանումը՝ Նիդարոս, բայց ժողովրդի բողոքից հետո արդեն հաջորդ 1931 թվականին նորից դարձել է Տրոնհեյմ։
Պատմություն
Տրոնհեյմում առաջինը բնակություն է հաստատել Օլաֆ Տրյուգգվանսոն՝ 997 թվականին։ Նա էլ հիմնադրել է եկեղեցի և պալատներ։
Սուրբ Օլաֆը մահացել է Նիդարոսից ոչ հեռու Ստիկլաստադիրի ճակատամարտում։ Իր մասունքների մոտ Միջին դարում ուխտ են կատարել բազմաթիվ ուխտավորներ։ 1152 թվականին անգլիացի պրելատ Նիկոլաս Բրեյկսպիրը հիմնել է Նիդարոսյան եպիսկոպոսությունը։
XIII դարից սկսած Նիդարոսը սկսել է իր առևտրային նշանակությունը հանսեյան առևտրաշուկայում՝ Բերգենում։ XIX դարից քաղաքը մնաց գյուղացիներին և այրվել է ավելի քա 15 անգամ։ Քաղաքին մեծ վնասներ է հասցրել շվեդա-դանական պատերազմները XVII դարում։
Կլիմա
Տրոնհեյմում ծովային կլիմա է մեղմ ձմեռով ու սառը ամառով։
Այս քաղաքի արդյունաբերական զարգացմանը խթանել է առաջին երկաթուղին՝ 1877 թվականին ժամանել է Օսլո։ Ներկա ժամանակում Տրոնհեյմն ու Բուդյոն միացնում է Nordland Line երկաթգիծը։ Քաղաքային տրանսպորտն է տրամվայն ու ավտոբուսը։ Տրոնհեյնի տրամվայային համակարգը Արխանգելյան տրամվայի փակումից հետո՝ 2004 թվական, աշխարհում ամենահյուսիսային համակարգն է։ Տրամվայային համակարգը՝ 8,8 կմ երկարությամբ գալիս է քաղաքի կենտրոնից (Olavs gt. փողոցից) մինչև հանգստի վայր՝ Lian։
Տեսարժան վայրեր
Սուրբ Օլաֆի գերեզմանի տեղը կառուցված եկեղեցին(1075 թվական) փոխարինվել է XII—XIV դարերում արդեն գոյություն ունեցող Նիդարոսյան տաճարով։ Տաճարը կամաց վերանորոգվում էր և նրան վերանորոգւմը ավարտվել է 2001 թվականին։ Տաճարում հանդիսավոր կերպով անց են կացվում նորվեգական վանականների օծումը։
Մունկխոլմեն բերդա-վանքը Նորվեգիայի ամենահին վանքերից մեկն է, դանիական ժամանակաշրջանում ծառայել է որպես բանտ
Էմիլ Հեգլո Սվենդսեն ( 1985 թվական հուլիսի 12) — նորվեգական բիատլոնիստ, տասնմեկանգամյա աշխարհի չեմպիոն, երկու անգամ օլիմպիական չեմպիոն՝ Վանկուվերի Խաղերում 2010 թվական, աշխարհի Գավաթի մրցանակակիր։ Երկու անգամ Սոչի 2014 օլիմպիադայի չեմպիոն։