Թրոմսյո (նորվ.՝ Tromsø), կոմունաՆորվեգիայիԹրոմսֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Թրոմսյո քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 2480.34 կմ² տարածք[2]։
Պատմություն
Թրոմսյո բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս վերջին սառցե դարաշրջան և երկաթե դարում։ Առաջին եկեղեցին կառուցվել է 1252 թվականին։ Թրոմսյո քաղաքը այդ կարգավիճակը ստացել է 1794 թվականին։ 19-րդ դարում քաղաքի դերը մեծացավ եպիսկոպոսական թեմի հիմնումով, ուսումնական հաստատությունների բացումով, ինչպես նաև նավավերանորոգման կառամատույցի կառուցումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ ժամանակավոր տեղափոխվել է Նորվեգիայի կառավարությունը։ Քաղաքը պատերազմի հետևանքով չի վնասվել։ Քաղաքի ափից ոչ հեռու կռվի ժամանակ խարտակվել է գերմանական Տրիպս ռազմական հացանավը, որի վրա եղել են մոտ 1000 գերմանացի զինծառայող։ 1964 թվականին բացվել է օդանավակայանը, իսկ 1972 թվականին՝ Թրոմսյոյի համալսարանը։
Թրոմսյոյի զինանշանը
Թրոմսյո կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույնի արջ[2]։
Բնակչություն
Համաձայն 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Թրոմսյո կոմունայում բնակվում է 59 590 մարդ։ Այստեղ ապրում են շուրջ 100 էթնիկ խմբեր, ինչպիսիք են նորվեգացիները, սաամները, քվենները, ֆինները և այլն։ Սաամական համայնքը քաղաքում ունի սաամական մանկապարտեզ և սաամերենի դպրոց։
Սպորտ
Թրոմսյոյում գործում են մի քանի ֆուտբոլային ակումբներ, որոնցից ամենահայտնին «Թրոմսյո» ակումբն է,որը խաղում է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում։ Գործում է նաև կանանց ֆուտբոլի թիմ։ Տարածված են նաև ձմեռային սպորտաձևերը։