Իգնոբելյան մրցանակ
Կեյոյի համալսարանի պատվավոր դոկտոր
Չինաստանի արտաքին գործերի համալսարանի պատվավոր դոկտոր
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր
Սարաևոյի պատվավոր քաղաքացի
Աթենքի ակադեմիայի պատվավոր անդամ
Ժակ Շիրակ (ֆր.՝ Jacques René Chirac, նոյեմբերի 29, 1932(1932-11-29)[1][2][3][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[4][5] - սեպտեմբերի 26, 2019(2019-09-26)[6][7][8][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախագահը 1995 թվականից մինչև 2007 թվականը։
Ժակ Շիրակի ծնողներ Աբել Ֆրանսուա Շիրակն (1893-1968) ու Մարի-Լուիզա Վալետը (1902-1973) ծնունդով Ֆրանսիայի Կորեզ դեպարտամենտից էին։ Նրա երկու պապերն էլ եղել են ուսուցիչներ, իսկ նախնիները՝ գյուղացիներ, որ բնակվել են Լիմուզանում։ Ժակ Շիրակը եղել է ընտանիքի միակ երեխան (քույրը մահացել է վաղ տարիքում)։
Ժակ Շիրակը սովորել է Կառնո և Լյուդովիկոս Մեծի լիցեյներում, երեք ամիս աշխատել է փոխադրանավում։ Ծառայել է ֆրանսիական բանակում, 1956-1957 թվականներին մասնակցել է Ալժիրի պատերազմին, որտեղ վիրավորվել է։ Բարձրագույն կրթությունն ստացել է Ֆրանսիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և Վարչության ազգային դպրոցում (1957)։ Ուսումն ավարտելուց հետո դարձել է պետական ծառայող (Հաշվիչ պալատի հաշվեստուգիչ, 1959 թվական), ապա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Երիտասարդ տարիքում տարված է եղել կոմունիստական գաղափարներով, տարածել «Յումանիտե» թերթը։ 1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև գյուղատնտեսության նախարար, իսկ նախագահ Ժիսկար դ'Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետ։ 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին։ Իսկ 1995 թվականի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել։
Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել 12 տարի։ Ժակ Շիրակի գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների։