Եվրո 2020 եզրափակիչ, 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ (անգլ.՝ UEFA Euro 2020 Final) , ֆուտբոլային հանդիպում, որի ժամանակ պարզ դարձավ Եվրո 2020-ի հաղթողը։ Հանդիպումը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության 16-րդ եզրափակիչը։ Առաջնությունը անցկացվում է ամեն 4 տարին մեկ, ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականների միջև։ Հանդիպումը կայացել է 2021 թվականի հուլիսի 11-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, Իտալիայի և Անգլիայի հավաքականների միջև[2]։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1։1 հաշիվը, լրացուցիչ ժամանակում հաղթողը նույնպես չի որոշվել։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում 3։2 հաշվով հաղթանակ տարավ Իտալիան։
Ի սկզբանե Եվրոպայի առաջնության հանդիպումները պետք է կայանային 2020 թվականին, սակայն COVID-19 համավարակի պատճառով տեղափոխվեց 2021 թվական։
Եվրո 2020 եզրափակիչ խաղը կայացել է Լոնդոնի«Ուեմբլի» մարզադաշտում։ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կայանալու է միաժամանակ մի քանի քաղաքներում՝ ի պատիվ մրրցաշարի 60 ամյակի[3][4]։
2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրեց Ուեմբլին որպես մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի անցկացման վայր[5][6]։
«Ուեմբլիի» կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի անցկացման վայրը հաստատվելուց հետո չեղարկվեց այնտեղ խմբային փուլի հանդիպումների անցկացման հայտը[7]։ «Եվրոստադիոնի» (արդյունքում մարզադաշտի կառուցումը չեղարկվեց) կառուցման հետ կապված խափանումների պատճառով 2017 թվականի դեկտեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Բրյուսելին հանեց Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող քաղաքների ցանկից։ Այն 4 հանդիպումները, որոնք ի սկզբանե նախատեսված էին անցկացնել Բրյուսելում, տեղափոխվեցին Լոնդոն՝ «Ուեմբլի», որից հետո այս մարզադաշտը դարձավ Եվրո 2020-ի 7 հանդիպումների անցկացման վայր[8][9][10]։
Տվյալները թարմացված են հունիսի 23, 2021-ի դրությամբ։ Աղբյուր՝ UEFA Որակավորման կանոններ՝ Թիմերի դասակարգման չափորոշիչները (A) Հաջորդ փուլ է անցնում; (E) Դուրս է մնացել; (H) Հյուրընկալող թիմ.
Տվյալները թարմացված են հունիսի 23, 2021-ի դրությամբ։ Աղբյուր՝ UEFA Որակավորման կանոններ՝ Թիմերի դասակարգման չափորոշիչները (A) Հաջորդ փուլ է անցնում; (E) Դուրս է մնացել; (H) Հյուրընկալող թիմ.