Բենիլյուքս[2] (ֆր.՝ Benelux Unie,հոլ.՝ Benelux Unie), եվրոպական երեք պետությունների' Բելգիայի[3], Նիդերլանդների[4], Լյուքսեմբուրգի մաքսային-տնտեսական միության կրճատ անվանումը։ Բենիլյուքսի ստեղծման պայմանագիրը կնքվել է Հաագայում1958 թվականին՝ հիսուն տարով։ Պայմանագիրը ենթադրում է միասնական շուկայի ստեղծում, աշխատուժի, կապիտալի և ապրանքների ազատ տեղաաշարժի տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության համաձայնեցում։
Բնակչություն
Բենիլյուքսի երեք Պետությունների (Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ) ընդհանուր բնակչությունը կազմում է 28.5 միլիոն մարդ։ Բենիլյուքսի բնակչության միջին խտությունը 380 մարդ/կմ²։
Բենիլյուքսի խորհրդարանը ստեղծվել է 1955 թվականին։ Բենիլյուքսի խորհրդարանը կազմված է 21 անդամներից, ընդ որում յուրաքանչյուր անդամ երկրից հավասարաչափ անդամներ։ Հանձնաժողովը գլխավորում են Լյուքսեմբուրգի վարչապետ Յան-Կլաուդ Յունքերը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն և Բելգիայի վարչապետ Վես Ռատերմենը։ 1944 թվականին երեք երկրների խորհրդարանների միջև կնքվում է մաքսային կոնվենցի, որի համաձայն ստեղծվում է Բենիլյուքսի տնտեսական միությունը։ 1947 թվականին պայմանագիրը վավերացվում է և ուժի մեջ դրվում միայն 1948 թվականին։ 1958 թվականիփետրվարի 3-ին, Նիդերլանդների Հաագա քաղաքում կնքվում է պայմանագիր, ըստ որի երեք արևմտաեվրոպական երկրների տնտեսությունը միավորվում է և ստեղծվում է Բենիլյուքսի միացյալ տնտեսական կազմակերպությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 393)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!