Բարշամինը, Բարշամ կամ Բարսամինը (Barshamin, Barsamin, բառացիորեն - "երկնքի որդի"), ի սկզբանե եղել է սեմական աստվածություն [1], որը երկրպագվել է առավելապես Ասորեստանում։
Բարշամինի պաշտամունքը Հայաստան է անցել Ասորիքից։ Թե ինչ գործառույթներ է ունեցել սեմական այդ գերագույն աստվածությունը հայոց դիցարանում՝ հայտնի չէ։ Հայ ավանդության մեջ նա հանդես է գալիս որպես պատմական անձ։ Ըստ Մովսես Խորենացու, հնագույն ժամանակներում Բարշամինը եղել է հայոց Արամ նահապետի հակառակորդը։ Հետագայում ասորիներից աստվածացվում և թերևս իբրև ասորիների աստվածային նախնի Բարշամ, որից հայոց նախնի Վահագնը հարդ է գողանում և հետքը թողնում երկնքում՝ «Հարդագողի ճանապարհ»։ Երկու դեպքում էլ նա հայերին հակառակորդ է, որի պաշտամունքը, սակայն, ներմուծվում է Հայաստան. հետագայում Տիգրան Մեծը Միջագետքը նվաճելիս գտել է Բարշամինի՝ փղոսկրից ու բյուրեղից կազմված, արծաթապատ արձանը, որն արքան հրամայել է տեղափոխել և կանգնեցնել Դարանաղիքի Թորդան ավանում և հետագայում այլ սրբավայրերի հետ կործանվում է Գրիգոր Լուսավորչի կողմից[2]։ Ըստ երևույթին, Բարշամինը Հայաստանում համադրվել է Միհրի հետ։
Արագած • Արարատ • Նեմրութ • Պորտաքար • Քարահունջ
Տոներ (Բարեկենդան • Նավասարդ • Վարդավառ) Բագին • Մատաղ • Սոսյաց անտառ
Անահիտ • Անգեղ • Ամանոր • Աստղիկ • Արա Գեղեցիկ • Արամազդ • Արեգ • Բարշամին • Գիսանե • Դեմետր • Լուսինե• Ծովինար • Հայկ • Միհր • Նանե • Սպանդարամետ • Տիր • Վահագն • Վանատուր •
Աժդահակ • Ալ • Արալեզ • Բախտ • Գիշերամայրեր • Գրող • Դև • Ժուկ ու ժամանակ • Նար • Նուրին • Տորք Անգեղ • Վիշապ • Քաջքեր
Ամասիա • Արա Գեղեցիկ • Արամանյակ • Արամայիս • Զարմայր • Գեղամ • Հայկ Նահապետ • Հարմա
Աշճիշատ • Արամազդի դպիրի դիվանը • Արմավիր • Բագառիճ • Բագարան • Գառնի • Երիզա • Թորդան • Կուառս • Յոթնփորակյան բագինք