Արամազդ (ճառագայթող լույս, համաշխարհային արև), Հայկական դիցաբանության գերագույն Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, բոլոր Աստվածների հայրը[2][3][4]։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։
Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը։
Սովորաբար, երբ մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են «Դիոս»։ Այս անունը մոտ է բուն «Աստված» նշանակող հունարեն «Թեոս» և լատիներեն «Դեուս» անվանումներին։ Երբեմն այդ մասին են վկայում կատարված թարգմանությունները։ Սկզբնական շրջանում հայերը համակարծիք էին պարսկական կրոնական հավատալիքներին, սակայն երբ ընդունեցին հունական աստվածներին, պատկերացումներն էլ խառնվեցին ու հելլենացան[փա՞ստ]։ Արամազդի անունից պարզ երևում է, որ նա համապատասխանում է իրանական «Ահուրա Մազդա»-յին։ Սակայն Արամազդը չի նույնանում «Ահուրա Մազդա»-յի հետ։ Բարի բնություն ունենալով հանդերձ, Արամազդը կարող էր նաև պատժել։ Այստեղ չենք տեսնում իրանական կրոնին հատուկ՝ չար և բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրա Մազդայի հակոտնյա՝ չարի աստված «Ահրիման»-ը կամ նրա զուգահեռը հայերի կողմից չէր պաշտվում։
Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Մեծ Հայքի Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը։ Արտաշես Ա-ն հույների այդ ամենամեծ աստծո շքեղ կերպարանքը՝ «Օլիմպիական պատկերը», այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս քանդակված, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան։ Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչդեռ մյուս աստվածներին սփռեց այլ տեղերում և քուրմերին էլ նշանակեց որպես իրենց դիցահոր պաշտամունքավար։ Արամազդին նվիրված տաճարներ եղել են Վասպուրականի Անձևացյաց գավառում։ Հայաստանում Արամազդի մեհյան այլևս ոչ մի վայրում չի հիշատակվում, բացառությամբ Արամազդի տան, որ գտնվում էր Պաշատ լեռան մոտ։
Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում։ Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն։ Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ են Արամազդի զավակները։ Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում։
Արամազդը բնութագրվում էր «մեծ» և «արի» մակդիրներով և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», «հայր դիցն ամենայնի», այսինքն՝ բոլոր աստվածների հայր, լիություն և պարարտություն պարգևող։ Արամազդին նվիրված տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը։ Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի)։ Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը։
Արագած • Արարատ • Նեմրութ • Պորտաքար • Քարահունջ
Տոներ (Բարեկենդան • Նավասարդ • Վարդավառ) Բագին • Մատաղ • Սոսյաց անտառ
Անահիտ • Անգեղ • Ամանոր • Աստղիկ • Արա Գեղեցիկ • Արամազդ • Արեգ • Բարշամին • Գիսանե • Դեմետր • Լուսինե• Ծովինար • Հայկ • Միհր • Նանե • Սպանդարամետ • Տիր • Վահագն • Վանատուր •
Աժդահակ • Ալ • Արալեզ • Բախտ • Գիշերամայրեր • Գրող • Դև • Ժուկ ու ժամանակ • Նար • Նուրին • Տորք Անգեղ • Վիշապ • Քաջքեր
Ամասիա • Արա Գեղեցիկ • Արամանյակ • Արամայիս • Զարմայր • Գեղամ • Հայկ Նահապետ • Հարմա
Աշճիշատ • Արամազդի դպիրի դիվանը • Արմավիր • Բագառիճ • Բագարան • Գառնի • Երիզա • Թորդան • Կուառս • Յոթնփորակյան բագինք