- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աժդահակ
Աժդահակ (այլ անվամբ՝ Զոհակ, Զահհակ, «Զենդ Ավեստա»-ում՝ Աժի Դահակ, արաբ. հնդկական արտասանությամբ՝ Դահհակ, Ահիս Դասակա), պարսից առասպելական կերպար։ Երեք գլխանի, երեք բերանով և վեց աչքով ամպրոպային վիշապ, որին իբր ստեղծել է չար ոգին՝ մարդկային ցեղը ոչնչացնելու համար։ Ըստ առասպելի, դյուցազն Ֆրեդունը (հայերեն՝ Հրուդեն) դարբին Կավեի օգնությամբ հաղթել է նրան և գամել Դեմավենդ սարին, որտեղ մնալու է մինչև աշխարհի վերջը։ Աժդահակի առասպելը ավանդել են Մովսես Խորենացին (V դ.), Ֆիրդուսին (X–XI դդ.)։ Աժդահակի կերպարը հանդիպում է հայոց հին բանահյուսության մեջ որպես և՛ մարաց թագավոր, և՛ վիշապ։
Գրականություն
- Էմին Մ., Վեպք հնոյն Հայաստանի, Մ., 1850, էջ 50-75
- Ակինյան Ն., Դարձյալ Մազդակ և Մովսես Խորենացի, «ՀԱ», 1936, № 7–9
- Չուգասզյան Բ. Լ., Հայ–իրանական գրական առնչություններ, Ե., 1963
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 133)։
|
|
---|
| Սրբազան վայրեր | | |
---|
| Հավատալիքներ և ծեսեր | |
---|
| Գլխավոր աստվածներ | |
---|
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ | |
---|
| Հերոսներ և նահապետեր | |
---|
| Տաճարներ | |
---|
|