Ալ-Սաֆիրա (արաբ․՝ السفيرة), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Հալեպի մարզի Ալ-Սաֆիրայի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։
Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Սիրիական անապատի արևմտյան ծայրին՝ Ալ-Ջաբուլ լճից արևմուտք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 348 մ[1]։
Ալ-Սաֆիրան տեղակայված է մարզկենտրոն Հալեպ քաղաքից մոտավորապես 20 կմ դեպի հարավ-արևելք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 295 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք։ Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն է, որ գտնվում է Հալեպ քաղաքում[1]։
1981 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 21 197 մարդ[2]։
Քաղաքի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝
Նախաիսլամական ժամանակաշրջանում քաղաքը հայտնի է Սիպրի (Sipri)[3] անվամբ։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Սիպրի անվանումն առաջացել է աքադերեն «պղինձ»[4] բառից։ Դա կարող է նշանակել, որ նախկինում Սաֆիրան եղել է պղնձի արդյունահանման ու առևտրի կենտրոն։ Քաղաքը հայտնի է եղել նաև որպես աղահանման կենտրոն։