Հոմսի մարզ
Հոմսի մարզ (արաբ․՝ مُحافظة الرقة), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության կենտրոնական հատվածում։ Ունի 40 940[2] կմ² տարածք և 2 145 184[1] բնակչություն։
Վարչական կենտրոնը Հոմս քաղաքն է։ Խոշոր քաղաքներն են՝ Հոմս, Ալ-Ռասթան, Թադմոր, Ալ-Կուսեյր, Թել Բիսա, Ալ-Կարյաթեյն, Թել Քալախ[3]։
Աշխարհագրություն
Տեղակայված է երկրի կենտրոնական հատվածում։ Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Տարտուսի մարզի, հյուսիսում՝ Համայի մարզի ու Ալ-Ռակկայի մարզի, արևելքում՝ Դեյր-էլ-Զորի մարզի, հարավ-արևմուտքում՝ Դամասկոսի մարզի, հարավ-արևելքում՝ Իրաքի ու Հորդանանի հետ։ Մարզի արևմտյան հատվածով հոսում է Օրոնտ գետը։ Մարզի կենտրոնական հատվածում է գտնվում Պալմիրա գյուղը։
Վարչական բաժանում
Մարզը բաժանված է 7 գավառների՝
- Հոմսի գավառ (արաբ․՝ منطقة حمص), կենտրոն՝ Հոմս, բնակչություն՝ 944,916[4] մարդ, 12 շրջան
- Ալ-Կուսեյրի գավառ (արաբ․՝ منطقة القصير), կենտրոն՝ Ալ-Կուսեյր, բնակչություն՝ 107,470 մարդ, 2 շրջան
- Ալ-Մուխարրամի գավառ (արաբ․՝ منطقة المخرم), կենտրոն՝ Ալ-Մուխարրամ, բնակչություն՝ 52,068[4] մարդ, 2 շրջան
- Ալ-Ռասթանի գավառ (արաբ․՝ منطقة الرستن), կենտրոն՝ Ալ-Ռասթան, բնակչություն՝ 127,806[4] մարդ, 2 շրջան
- Թադմորի գավառ (արաբ․՝ منطقة تدمر), կենտրոն՝ Թադմոր, բնակչություն՝ 76,942[4] մարդ, 2 շրջան
- Թալդուի գավառ (արաբ․՝ منطقة تلدو), կենտրոն՝ Թալդու[5], բնակչություն՝ 110,180 մարդ, 3 շրջան
- Թել Քալախի գավառ (արաբ․՝ منطقة تلكلخ), կենտրոն՝ Թել Քալախ, բնակչություն՝ 129,429[4] մարդ, 4 շրջան
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
|
|