Ալեքսանդր Գրիբոյեդով

Ալեքսանդր Գրիբոյեդով
Александр Грибоедов
Ծնվել էհունվարի 4 (15), 1795[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2][3]
Վախճանվել էհունվարի 30 (փետրվարի 11), 1829[1] (34 տարեկան)
Վախճանի վայրԹեհրան, Իրան[2]
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, դաշնակահար, կոմպոզիտոր, գրող և bretteur
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն և Մոսկվայի կայսերական համալսարան
Ժանրերպոեզիա և կատակերգություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներԱլեքսանդր Անդրևիչ Չացկի, Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին և Պավել Աֆանասևիչ Ֆամուսով
Պարգևներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Order of the Lion and the Sun First class և Առյուծի և արևի 2-րդ աստիճան շքանշան
ԱմուսինՆինա Ճավճավաձե
Изображение автографа
Ալեքսանդր Գրիբոյեդով Վիքիքաղվածքում
Ալեքսանդր Գրիբոյեդով Վիքիդարանում
 Aleksandr Griboyedov Վիքիպահեստում

Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդով (ռուս.՝ Александр Сергеевич Грибоедов, հունվարի 4 (15), 1795[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2][3] - հունվարի 30 (փետրվարի 11), 1829[1], Թեհրան, Իրան[2]), ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» (1824-28, Горе от ума) կատակերգության հեղինակ (թարգմանվել է հայերեն Ս. Վահունու[4] և Գևորգ Աբովի կողմից[5])։ 1810 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները, ապա սովորել նաև ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին շփվել է ապագա դեկաբրիստների հետ։ Առաջին գործը «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունն էր։

Կենսագրություն

Ծագումը և կյանքի վաղ շրջանը

Գրիբոյեդովը ծնվել է Մոսկվայում, ազնվականական ապահովված ընտանիքում։ Նրա նախահայր Յան Գրժիբովսկին (լեհերեն Jan Grzybowski ) տասնյոթերորդ դարի սկզբում Լեհաստանից տեղափոխվել է Ռուսաստան։ Հեղինակի ազգանունը՝ Գրիբոյեդով, Գրժիբովսկի ազգանվան յուրօրինակ թարգմանությունն է[6]։ Ալեքսեյ Միխայիլովիչի թագավորության օրոք այդ տոհմի նշանավոր ներկայացուցիչ Ֆյոդոր Ակիմի Գրիբոյեդովը դպիր էր, 1649 թվականի հանրահայտ օրենսգրքի հինգ կազմողներից մեկը։

Գրողի հայրը պաշտոնաթող սեկունդ-մայոր Սերգեյ Իվանովիչ Գրիբոյեդովն (1761-1814) է, մայրը՝ Անաստասիա Ֆյոդորովնան (1768-1839

Հարազատների վկայությամբ՝ Ալեքսանդրը փոքր ժամանակ շատ ուշիմ և արտակարգ զարգացած երեխա էր։ Վկայություններ կան, որ նա հեղափոխական գաղափարներով հայտնի նշանավոր գրող Ալեքսանդր Ռադիշչևի զարմիկի թոռն է (դա հանգամանորեն թաքցնում էր ինքը՝ դրամատուրգը)։ Վեց տարեկանում ազատ տիրապետում էր երեք օտար լեզուների, պատանեկության տարիներին՝ արդեն վեց լեզվի, մասնավորաբար՝ կատարելապես տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին, իտալերենին, հին հունարենին։

1803 թվականին նա ընդունվեց Մոսկվայի համալսարանի ազնվականական պանսիոնը[7], երեք տարի անց՝ Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության բաժինը։ 1808 թվականին ավարտեց այն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում[8], ապա ընդունվեց փիլիսոփայության ֆակուլտետի բարոյաքաղաքական /իրավաբանական/ բաժինը, 1810 թվականին ստացավ իրավական գիտությունների թեկնածուի աստիճան, բայց դարձյալ մնաց համալսարանում, այս անգամ արդեն՝ մաթեմատիկա և բնական գիտություններ ուսումնասիրելու նպատակով։

Պատերազմը

1812 թվականի սեպտեմբերի 8-ին կոռնետ Գրիբոյեդովը հիվանդացավ և մինչև նոյեմբերի մեկը մնաց Վլադիմիրում՝ չկարողանալով հասնել իր նշանակման վայրը։ 1812 թվականի ամռանը, Հայրենական պատերազմի ժամանակ, երբ թշնամին ներխուժեց Ռուսաստան, նա մտավ կոմս Պյոտոր Իվանովիչ Սալտիկովի մոսկովյան հուսարական կամավորական գունդը[9]։ Այստեղ նա ընկավ «լավագույն ազնվականական ընտանիքների զավակ՝ երիտասարդ կոռնետների» ընկերակցության մեջ։ Իսկ այդ «լավագույն ազնվականական ընտանիքների» թվում էին իշխան Գոլիցինը, կոմս Տոլստոյը, կոմս Եֆիմովսկին, Ալյաբևը, Շերեմետևը... Իր կյանքի այդ շրջանի մասին Գրիբոյեդովը հետագայում նամակներից մեկում գրել է. «Այդ ընկերակցության մեջ ես անցկացրի ընդամենը չորս ամիս, բայց արդեն չորրորդ տարին է՝ չեմ կարողանում ուղիղ, շիտակ ճանապարհի վրա ընկնել»։

Մինչև 1815 թվականը Գրիբոյեդովը ծառայում է հեծելազորի գեներալ Կոլոգրիվովի զորամասում։ Իր առաջին գրական փորձերը նա կատարել է 1814 թվականին։ Դրանցից են՝ «Երիտասարդ ամուսինները» կատակերգությունը, որը թարգմանություն էր ֆրանսերենից, «Նամակ Բրեստ -Լիտովսկից՝ հրատարակչին», «Հեծելազորային ռեզերվների մասին» ակնարկը։ Այդ գործերը նրան ճանաչում բերեցին[10]։

Մայրաքաղաքում

1815 թվականին Գրիբոյեդովը եկավ Պետերբուրգ, որտեղ ծանոթացավ «Հայրենիքի որդին» ամսագրի հրատարակիչ Ն. Ի. Գրեչի և հայտնի թատերագիր Ն. Ի. Խմելնիցկու հետ։

1816 թվականի գարնանը սկսնակ գրողը թողեց զինվորական ծառայությունը, իսկ արդեն ամռանը լույս ընծայեց մի հոդված Բյուրգերի «Լենորա» բալլադի ռուսերեն ազատ թարգմանության վերլուծության մասին։ Հենց այս ժամանակաշրջանում էլ Գրիբոյեդովի անունը հայտնվում է մասոնական «Լե ամիս ռեյունիս» (Միացյալ ընկերներ) օթյակի իսկական անդամների ցուցակում։ 1817 թվականի սկզբին Գրիբոյեդովը դարձավ մասոնական «Դու Բիեն» օթյակի հիմնադիրներից մեկը։ Ամռանը անցավ դիվանագիտական ծառայության՝ զբաղեցնելով արտաքին գործերի կոլեգիայի նահանգային քարտուղարի պաշտոնը։ Իր կյանքի այդ շրջանում գրողը ծանոթանում է Ալեքսանդր Պուշկինի, Վ. Կյուխելբեկերի հետ, գրում «Թատրոն» բանաստեղծությունը (ի պատասխան,,Երիտասարդ ամուսինները,, կատակերգության զագոսկինյան քննադատության)։ Տարբեր թատերագիրների հեղինակակցությամբ գրում է նաև «Ուսանողը», «Ձևացված անհավատարմություն», «Ամուսնացած հարսնացուն» կատակերգությունները։

Արևելքում

1818 թվականին Գրիբոյեդովը, մերժելով ԱՄՆ-ում՝ ռուսական դիվանագիտական առաքելությամբ հանդես գալու առաջարկը, աշխատանքի նշանակվեց Պարսկաստանում ռուսական դիվանագիտական ծառայությունում որպես քարտուղար։ Նախքան Թեհրան մեկնելը ավարտեց աշխատանքն իր «Ինտերմեդիայի փորձեր» երկի վրա։ Օգոստոսին ճանապարհ ընկնելով դեպի իր ծառայության վայրը, մի շարք քաղաքներում կարճատև կանգառներ կատարելով, երկու ամսում հասավ Մոզդոկ, այստեղից էլ, դարձյալ ոչ տևական դադարից հետո, շարժվեց դեպի Թիֆլիս։ Ընդ որում՝ ընթացքում հանգամանորեն գրի էր առնում իր ճամփորդական տպավորությունները։ 1819 թվականի սկզբին գրեց հեգնական «Նամակ հրատարակչին՝ Թիֆլիսից», իրագործեց իր առաջին գործուղումը շահական պալատ։ Սեպտեմբերին՝ պարսկական գերությունից իր գործադրած ջանքերի շնորհիվ ազատություն ստացած ռուս զինվորների ջոկատի և փախստականների, գաղթականների մի մեծ խմբի գլուխ անցած՝ Թավրիզից ճանապարհ ընկավ դեպի Թիֆլիս։ Մոտ մեկ ամիս տևած այս «ճանապարհորդության» առանձին դրվագներ նա նկարագրել է իր օրագրերում, «Վագինի պատմածը», «Անանուրյան կարանտին» ստեղծագործություններում։

1821 թվականը Գրիբոյեդովն անցկացրեց Վրաստանում։ Այդտեղ և այդ ժամանակ սկսեց գրել իր գլուխգործոցը՝ «Խելքից պատուհաս» թատերաերկը, մտերմացավ զինվորական ծառայությունը Վրաստանում շարունակելու եկած Վիլհելմ Կյուխելբեկերի հետ։ 1822 թվականի փետրվարից Գրիբոյեդովը ծառայության անցավ Կովկասում ռուսական զորքերի հրամանատար գեներալ Ալեքսեյ Երմոլովի շտաբում՝ որպես դիվանագիտական մասի քարտուղար։ Ամենայն հավանականությամբ՝ այդ տարում է գրել «1812 թվական» դրաման՝ նապոլեոնյան բանակի նկատմամբ ռուսների տարած հաղթանակի մասին։ 1823 թվականի սկզբին նա ժամանակավորապես թողեց ծառայությունը, վերադարձավ հայրենիք, երկուսուկես տարի ապրեց Մոսկվայում, Պետերբուրգում, Տուլայի նահանգում, շարունակեց աշխատանքը «Խելքից պատուհաս» թատերգության վրա, գրեց նոր գործեր, այդ թվում՝ «e-moll» հանրահայտ վալսը։ 1824 թվականի վերջերին դարձավ Ռուսական բանահյուսության սիրահարների ազատ ընկերության իսկական անդամ։

Հարավում

1825 թվականի մայիսին Գրիբոյեդովը, հետաձգելով Եվրոպա այցելելու մտադրության իրագործումը, վերադարձավ իր ծառայության վայրը՝ Կովկաս։ Սովորեց արաբերեն, թուրքերեն, վրացերեն և պարսկերեն։ Պարսկերենի նրա առաջին ուսուցիչը Միրզա Ջաֆար Թոփչիբաշևն էր[11]։

Աշխատեց Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության «Նախաբան թատրոնում» հատվածի ազատ թարգմանության վրա, Բուլգարինի խնդրանքով ծանոթագրություններ կազմեց Դ. Ցիկուլինի «Արտասովոր արկածներ և ճամփորդություններ»-ի համար։ Վրաստանից վերադառնալիս այցելեց Կիև, որտեղ հանդիպեց հեղափոխական ընդհատակի հետագա դեկաբրիտ ակնառու գործիչներ Մ. Բեստուժև-Ռյումինին, Ա. Մուռավյովին, Ս. Մուռավյով-Ապոստոլին և Ս. Տրուբեցկոյին։ Միառժամանակ ապրեց Ղրիմում՝ հաճախ այցելելով իր վաղեմի ընկերոջ՝ Ա. Զավադովսկու առանձնատուն[12]։ Կարծիք կա, որ հենց հարավում ունեցած հանդիպումների տպավորության տակ է գրել «Պոլովցի այրերի երկխոսությունը»։

Կովկաս վերադառնալուն պես, ոգեշնչված գեներալ Վելյամինովի արշավանքով, Գրիբոյեդովը գրեց «Գիշատիչները Չեգեմում» հայտնի բանաստեղծությունը։

1826 թվականի հունվարին Գրոզնայա ամրոցում նա ձերբակալվեց՝ կասկածվելով դեկաբրիստներին հարելու մեջ, և տարվեց Պետերբուրգ, բայց հետաքննությամբ չկարողացան գաղտնի ընկերությանը նրա պատկանելության ապացույցներ գտնել։ Մոտ հինգ ամիս քննության տակ պահելուց հետո ստիպված էին ազատ արձակել, բայց դեռ մի որոշ ժամանակ շարունակեցին գաղտնի հետևել նրան։

1826 թվականի սեպտեմբերին Գրիբոյեդովը վերադարձավ Թիֆլիս՝ շարունակելու դիվանագիտական գործունեությունը։ Մասնակցեց Ռուսաստանի համար շահավետ Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, դրա բնօրինակը տարավ Պետերբուրգ, նշանակվեց Ռուսաստանի մինիստր-ռեզիդենտ /դեսպան/ Պարսկաստանում։ Նշանակման վայր գնալու ճանապարհին մի քանի ամիս մնաց Թիֆլիսում, 1828 թվականի օգոստոսի 22-ին պսակվեց իշխանուհի Նինա Ճավճավաձեի հետ, որի հետ նրան բախտ վիճակվեց ապրելու ընդամենը մի քանի շաբաթ։ 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը, դեսպանատան 37 այլ աշխատակիցների հետ, մոլեռանդ մուսուլմանների խառնամբոխի ձեռքով գազնաբար սպանվեց Թեհրանում, ուր մեկնել էին՝ ներկայանալու Ֆաթհ Ալի շահին։ Նրա՝ անճանաչելիության աստիճան այլանդակված դիակը երկու հայ եզասայլով հասցրին Թիֆլիս։ Հայաստանով անցնելիս նրանց հանդիպեց բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, այն լեռնանցքում, որը հետագայում վերջինիս անունով կոչվեց Պուշկինյան։ Լեռնանցքում այդ հանդիպման առթիվ հուշաղբյուր է տեղադրված։

Գրիբոյեդովին հուղարկավորեցին Մթածմինդա սարի վրա՝ Սուրբ Դավիթ եկեղեցուն կից քարայրում։ 100 տարի անց, 1929 թվականին՝ Գրիբոյեդովի մահվան 100-ամյակի կապակցությամբ Պարսկաստանում, սպանության վայրում, իշխանությունների նախաձեռնությամբ պաշտոնապես բացվել է Մթածմինդա (պանթեոն)։

Դիվանագիտական սկանդալը հարթելու նպատակով շահը Պետերբուրգ ուղարկեց իր թոռին՝ բազում թանկարժեք նվերներով։ Դրանց մեջ էր նաև նշանավոր «Շահ» ադամանդը, որը մի ժամանակ զարդարել էր մեծ մոգոլների գահը։

Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» չափածո կատակերգությունը, իրավամբ, ռուսական թատերգության ու պոեզիայի գագաթներից է համարվում։ Գրված լինելով աֆորիստիկ ոճով՝ ժողովրդականացված տասնյակ մեջբերումների տեսքով այն տարածվել է երկրով մեկ։ Դեռ նախքան տպագրվելը՝ ունեցել է շուրջ քառասուն հազար ձեռագիր ընդօրինակումներ՝ գաղտնի սփռվելով Ռուսաստանի ողջ լայնությամբ։ Ռուս գրականագետները արդարացիորեն նշում են․ «Ռուսական իրականության մեջ դա առաջին դեպքն էր, երբ գրականությունը համարձակորեն մխրճվում էր քաղաքականության մեջ»։ Շատերն են պաշտպանում այն տեսակետը, որ Գրիբոյեդովի այդ ստեղծագործությունը «թուք էր՝ նետված այսպես կոչված՝ բարձր հասարակության դեմքին»։

«Խելքից պատուհաս» կատակերգությունը առաջին անգամ բեմադրվել է Երևանում՝ քաղաքը պարսիկներից 1828 թվականին ազատագրած ռուսական զորքի սպաների ուժերով։

Ալեքսանդր Գրիբոյեդովը հայերեն

  • Ճանապարհորդական նոթեր Կովկաս-Պարսկաստան, Ե., Հայպետհրատ, 1945, 93 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վահե Միքայելյան։
  • Խելքից պատուհաս, Ե., Հայպետհրատ, 1954, 134 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Գևորգ Աբով։
  • Խելքից պատուհաս (կոմեդիա 4 գործողությամբ), Ե., Հայպետհրատ, 1958, 152 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Գևորգ Աբով։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Веселовский А. Грибоедов, Александр Сергеевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. IXа. — С. 689—696.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Грибоедов Александр Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Griboyedov, Alexander Sergueevich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 12. — P. 593.
  4. Խելքից պատուհաս։ Չափածո կոմեդիա չորս գործողությամբ / Ա. Գրիբոեդով ; Թարգմ.՝ Ս. Վահունի; Խմբ.՝ Վ. Բաբայան; Վերջաբ.՝ Ռ. Զարյան. - Երևան։ Սովետական գրող, 1981. - 179 էջ։
  5. Խելքից պատուհաս։ Կոմեդիա չորս գործող. (չափածո) / Թարգմ.՝ Գ. Աբով; Խմբ.՝ Ավ. Իսահակյան. - Երևան։ Հայպետհրատ, 1945. - 134 էջ։
  6. Унбегаун Б. О. Русские фамилии. — М. : Прогресс, 1989. — С. 340
  7. Московские ведомости. 26 декабря 1803. С. 1687
  8. Московские ведомости. 4 июля 1808. С. 1390; публикация копии кандидатского диплома Грибоедова
  9. Николаев и др. Из истории семьи Грибоедовых. — 1989 (текст)
  10. ФЭБ: Свердлина. В военные годы. — 1989
  11. Рзаев А. К. Очерки об ученых и мыслителях Азербайджана XIX века. — Б.: Маариф, 1969. — С. 7. — 140 с.
  12. Минчик С. С. Грибоедов и Крым. — Симферополь: Бизнес-Информ, 2011. — С. 94—96.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գրիբոյեդով» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գրիբոյեդով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գրիբոյեդով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 210

Read other articles:

Este artículo o sección necesita referencias que aparezcan en una publicación acreditada.Este aviso fue puesto el 25 de septiembre de 2011. Horst Blankenburg Datos personalesNacimiento Heidenheim an der Brenz, Alemania10 de julio de 1947 (76 años)Nacionalidad(es) Carrera deportivaDeporte FútbolClub profesionalDebut deportivo 1967(1. FC Nürnberg)Posición LíberoGoles en clubes 6 (clubes)Retirada deportiva 1981(SC Preußen Münster)[editar datos en Wikidata] Horst Blankenb...

 

American nonprofit organization Americans United redirects here. Not to be confused with Citizens United (organization). Americans United for Separation of Church and StateFoundedJanuary 11, 1948; 75 years ago (1948-01-11)[1]FoundersCharles Clayton Morrison, Glenn L. Archer, Edwin McNeill Poteat, G. Bromley Oxnam, Joseph Martin Dawson[2][3]Tax ID no. 53-0184647[4]Legal status501(c)(3) nonprofit organization[4]PurposeTo preserve the con...

 

Mercedes-Benz CLS 350 BlueEFFICIENCY Prime Edition (2011–2014)CLS 350 BlueEFFICIENCY Prime Edition (2011–2014) Baureihe 218 Verkaufsbezeichnung: CLS Produktionszeitraum: 01/2011–2018 Klasse: Oberklasse Karosserieversionen: Limousine, Kombi Motoren: Ottomotoren:3,5–5,5 Liter(185–430 kW)Dieselmotor:2,1–3,0 Liter(125–195 kW) Länge: 4940–4971 mm Breite: 1881 mm Höhe: 1416–1432 mm Radstand: 2874 mm Leergewicht: 1735–2025 kg Vorgängermodell Mercedes-B...

  此条目的主題是台中農田水利會的小水力示範電廠。关于台灣電力公司所屬的水力發電廠,請見「大甲溪發電廠后里機組」。 后里圳低落差示範電廠后里圳低落差示範電廠廠房外觀國家/地区 中華民國(臺灣)坐標24°19′28″N 120°43′18″E / 24.3244°N 120.7217°E / 24.3244; 120.7217現況運行中始建日期1986年建造費用新臺幣1600萬元持有單位農田水利署臺...

 

Sinh cảnh đại dươngRạn san hô cung cấp sinh cảnh đại dương cho bọt biển ống, và chúng lại trở thành sinh cảnh đại dương cho cá Vùng cận duyên Vùng gian triều Cửa sông Rừng tảo bẹ Rạn san hô Bãi ngầm Thềm lục địa Vùng ven bờ Eo biển Vùng nước nổi Vùng khơi Núi dưới biển Miệng phun thủy nhiệt Lỗ phun lạnh Demersal zone Vùng đáy nước xts Môi trường đại dương cung cấp rất nhiều d...

 

Dewan Perwakilan Rakyat DaerahProvinsi Maluku UtaraPeriode 2019-2024JenisJenisUnikameral Jangka waktu5 tahunSejarahSesi baru dimulai23 September 2019PimpinanKetuaKuntu Daud (PDI-P) sejak 13 November 2019 Wakil Ketua IMuhammad Abusama (Golkar) sejak 13 November 2019 Wakil Ketua IIWahda Zainal Imam (Gerindra) sejak 13 November 2019 Wakil Ketua IIIM. Rahmi Husen (Demokrat) sejak 13 November 2019 KomposisiAnggota45Partai & kursiPemerintah (36)   PKB (1)   G...

Jesu XPI Passio Untuk gerakan artistik, lihat, lihat Passionism. Pasionis (bahasa Latin: Congregatio Passionis Iesu Christi[1]) adalah sebuah tarekat religius Katolik Roma yang didirikan oleh Santo Paulus dari Salib dengan kharisma khusus Sengsara Yesus Kristus. Mereka yang tergabung dalam tarekat ini memiliki inisial C.P. di akhir nama mereka. Lambang kongregasi ini berbentuk seperti Hati Kudus Yesus, yang biasanya dibordir pada jubah mereka. Sekarang simbol ini lebih banyak digu...

 

Christian Morgenstern(Gemälde von Friedrich Dürck) Blick über den Starnberger See auf die Benediktenwand, Öl auf Papier, auf Holz, 31,5 × 33 cm. Museum Oskar Reinhart am Stadtgarten, Winterthur Christian Ernst Bernhard Morgenstern (* 29. September 1805 in Hamburg; † 26. Februar 1867 in München) war ein deutscher Landschaftsmaler. Morgenstern wird als einer der bedeutendsten Vertreter des frühen malerischen Realismus in Deutschland angesehen. Diesen Ruf erwarb er, zusammen mit dem ein...

 

MIT mathematician, computer scientist, and educator Seymour PapertPapert with a Turtle robotBornSeymour Aubrey Papert(1928-02-29)February 29, 1928Pretoria, Union of South AfricaDiedJuly 31, 2016(2016-07-31) (aged 88)Blue Hill, Maine, U.S.CitizenshipUnited StatesAlma mater University of the Witwatersrand (BA, PhD)[1] University of Cambridge (PhD) Known for Perceptrons Artificial intelligence Logo programming language One Laptop per Child Papert's principle Spouses Dona S...

For other uses, see E. Thomas (disambiguation). E. Thomas is an Italian fabric mill established in Brusimpiano in 1922 by Ernesto Thomas.[1] The mill's fabrics include a range of blends combining wool with silk, Chinese and Mongolian cashmere, mohair and linen.[2] The mill is located on the Italian shore of Lake Lugano.[3] Clients Club Monaco's head of menswear, Aaron Levine, chose E. Thomas fabric for the brand's Grant suit.[4] Hickey Freeman uses E. Thomas fa...

 

Artikel ini perlu diwikifikasi agar memenuhi standar kualitas Wikipedia. Anda dapat memberikan bantuan berupa penambahan pranala dalam, atau dengan merapikan tata letak dari artikel ini. Untuk keterangan lebih lanjut, klik [tampil] di bagian kanan. Mengganti markah HTML dengan markah wiki bila dimungkinkan. Tambahkan pranala wiki. Bila dirasa perlu, buatlah pautan ke artikel wiki lainnya dengan cara menambahkan [[ dan ]] pada kata yang bersangkutan (lihat WP:LINK untuk keterangan lebih lanjut...

 

Bakersfield Sports VillageEntrance sign off Ashe RoadLocation9001 Ashe RoadBakersfield, California 93313Coordinates35°16′08″N 119°04′55″W / 35.269°N 119.082°W / 35.269; -119.082OwnerCity of BakersfieldField size16 Soccer fields10 Baseball fields4 Football fieldsAcreage170 acres (0.69 km2)SurfacegrassConstructionOpenedJuly 27, 2011 (2011-07-27)ArchitectRossetti architectsWebsitebakersfieldcity.us/recreation/sports_village.html Bakersfield...

MystkowskiDetailsEarliest mention1297TownsMystkowo, Mystki-RzymFamiliesMystkowski, Mystowski, Mistkowski The Mystkowski family – was one of several noble families using the Puchała coat-of-arms during the time of the Polish–Lithuanian Commonwealth. First mention of the Mystkowski family comes from the 'KODEKS DYPLOMATYCZNY KSIĘSTWA MAZOWIECKIEGO' or 'The Diplomatic Code of the Duchy of Mazovia'. In this book, mention is made of a Comes Thomas, the castellan of Nosylk, being granted the ...

 

Consumer electronics retailer This article is about the American company. For the spun off Canadian division, see The Source (retailer). For the album by Moor Mother, see Circuit City (album). This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Circuit City – news · newspapers · books · scholar · JSTOR (October ...

 

Ayu Ting Ting & FriendsAlbum kompilasi karya Ayu Ting TingDirilis2012; 10 tahun lalu (2012)Direkam2011-2012GenreDangdut, pop, jazzLabelHits Records. Producer =Kronologi Ayu Ting Ting -String Module Error: Match not foundString Module Error: Match not found Ayu Ting Ting & Friends' (2012) Kereta Malam (2014)Kereta Malam2014 Ayu Ting Ting & Friends merupakan album kompilasi karya Ayu Ting Ting. Dirilis pada tahun 2012. Lagu utamanya dialbum ini yaitu Sik Asik. Album ini dis...

This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Disney Girls 1957 – news · newspapers · books · scholar · JSTOR (September 2014) (Learn how and when to remove this template message) 1971 song by the Beach Boys Disney Girls (1957)The Dutch single release of the song, backed with Surf's Up[1]Song ...

 

Politeknik Negeri Banjarmasin (disebut POLIBAN) merupakan perguruan tinggi negeri politeknik yang berada di Banjarmasin, Kalimantan Selatan. Politeknik Negeri Banjarmasin berdiri pada tanggal 23 September 1987. Politeknik Negeri BanjarmasinNama sebelumnyaPoliteknik Universitas Lambung Mangkurat (1987-1997)JenisPerguruan Tinggi NegeriDidirikan 23 September 1987 (sebagai Politeknik Universitas Lambung Mangkurat 28 April 1997 (sebagai Politeknik Negeri Banjarmasin) DirekturJoni Riadi, SST., MTAl...

 

Class of South Korean guided-missile frigates Incheon-class frigate Class overview NameIncheon class Builders Hyundai Heavy Industries STX Offshore & Shipbuilding Operators Republic of Korea Navy Preceded by Ulsan class Pohang-class corvette Succeeded byDaegu class SubclassesJose Rizal class In commission2012–present Planned6 Completed6 Active6 General characteristics TypeGuided-missile frigate Displacement 2,500 t (2,500 long tons) (empty) 3,300 t (3,200 long tons) ...

Paghimo ni bot Lsjbot. Alang sa ubang mga dapit sa mao gihapon nga ngalan, tan-awa ang Iron King. 32°14′16″S 121°48′09″E / 32.23788°S 121.8026°E / -32.23788; 121.8026 Iron King Minahan Nasod  Ostralya Estado State of Western Australia Rehiyon Dundas Gitas-on 319 m (1,047 ft) Tiganos 32°14′16″S 121°48′09″E / 32.23788°S 121.8026°E / -32.23788; 121.8026 Timezone AWST (UTC+8) GeoNames 8237702 Minahan ang Iron King sa...

 

McVitie's Tipo Confitería y pasteleríaIndustria confiteríaForma legal sociedad anónimaFundación Robert McVitieSede central Reino UnidoPropietario United BiscuitsEmpresa matriz PladisSitio web www.mcvities.com[editar datos en Wikidata] Fábrica McVitie's en Manchester que produce más de 2000 galletas Jaffa por minuto. McVitie's es una marca de galletas inglesa que pertenece a la multinacional United Biscuits. Su nombre proviene del fabricante original escocés McVitie & Pri...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!