Հարվիի մրցանակ
Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ
Վիլհելմ Էկսների մեդալ
Քիմիայի Վոլֆ մրցանակ
«Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ
Ալբերտ Էյնշտեյնի անվան գիտության համաշխարհային մրցանակ
Մասրի մրցանակ
Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ
Սենատի հիշատակի արծաթե մեդալ
Ռենտգենի մեդալ
Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ
honorary doctor of Carnegie-Mellon University?
Չիլիի համալսարանի պատվավոր դոկտոր
Բեռլինի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր
F. A. Cotton Medal?
honorary doctor of the University of Hamburg?
Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն
Esther Hoffman Beller Lectureship?
Erna Hamburger Prize?
Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Ռոտշիլդի մրցանակ
Marie Curie Medal?
honorary doctorate from Joseph Fourier University?
Ադա Յոնաթ (եբրայերեն՝ עדה יונת, հունիսի 22, 1939(1939-06-22)[1][2][3], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[4])[20], իսրայելացի գիտնական, բյուրեղագետ, առավել հայտնի է ռիբոսոմների կառուցվածքի ուսումնասիրության իր աշխատանքով։ Ուեյցմանի անվան գիտությունների ինստիտուտի Հելեն և Միլթոն Ա. Կիմելման բիոմոլեկուլյար կառուցվածքի կենտրոնի տնօրենն է։ 2009 թվականին ռիբոսոմների կառուցվածքային և ֆունկցիոնալ ուսումնասիրությունների համար Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Սթեյցի հետ արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի՝ դառնալով իսրայելացի 10 նոբելյան մրցանակակիրներից առաջին իսրայելցի կինը, որ արժանանում է Նոբելյան մրցանակի[21], Միջին Արևելքից առաջին կին Նոբելյան մրցանակակիր գիտնականը[22][23]։
Յոնաթը (ծննդյան անունը՝ Լիֆշից)[24] ծնվել է Երուսաղեմի Գեուլա շրջանում[25], Հիլլել և Էսթեր Լիֆշիցների ընտանիքում, ովքեր սիոնիստ հրեաներ էին և Պաղեստին էին գաղթել Լեհաստանի Զդունսկա Վոլյա քաղաքից 1933 թվականին նախքան Իսրայելի հիմանդրումը[26]։ Ադայի հայրը ռաբբի էր, և նա սերում էր ռաբբունական ընտանիքից։ Երուսաղեմում հաստատվելով՝ ընտանիքը նպարեղենի խանութ բացեց, սակայն դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում։ Ուրիշ ընտանիքների հետ միասին ապրում էին խիտ բնակեցված շրջանում, և Յոնաթը հիշում է, որ իր միակ զբաղմունքը գրքերն էին[27]։ Չնայած աղքատ պայմաններին, ծնողները Ադային ուղարկել են հարևանությամբ գործող դպրոց՝ ապահովելով նրա համար լավ կրթություն։ Երբ հայրը 42 տարեկան հասակում մահացավ, ընտանիքը տեղափոխվեց Թել Ավիվ[28]։ Յոնաթը ընդունվեց Տիչոն Հադաշ ավագ դպրոց, չնայած մայրը չէր կարող վճարել ուսման համար. փոխարենը նա ուսանողներին մաթեմատիկայի դասեր էր տալիս[29]։ Ադայի համար ոգեշնչման աղբյուր է եղել Մարի Կյուրին[30], սակայն նա նշում է, որ Կյուրիով տարվել է պատանի տարիքում՝ կարդալով նրա կենսագրականը[31]։ Ադան վերադարձել է Երուսաղեմ, 1962 թվականին ավարտել Երուսաղեմի հրեական համալսարանի քիմիական ֆակուլտետը (բակալավրի աստիճան), 1964 թվականին՝ նույն համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետը (մագիստրոսի աստիճան)։ 1968 թվականին բյուրեղագնդիկների ճառագայթային ուսումնասիրության համար Գիտությունների Վեյցման ինստիտուտից ստացել է դոկտորի գիտական աստիճան (գիտական ղեկավար՝ Վոլֆի Տրաուբ)[32][33][34]։
Ադա Յոնաթն ունի մեկ դուստր՝ Հագիթ Յոնաթը, ով աշխատում է Շեբա բժշկական կենտրոնում և մեկ թոռնիկ՝ Նոան[35]։ Նա հակա-օկուպացիոն ակտիվիստ դոկտոր Ռուչամա Մարտոնի զարմուհին է[36]։
Ադա Յոնաթը կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Համասի բոլոր բանտարկյալներին, ասելով.
1969-1970 թվականներին Ադա Յոնաթն աշխատել է ԱՄՆ-ում, այդ թվում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1970 թվականին նա Իսրայելում հիմնում է սպիտակուցների բյուրեղագիտության լաբորատորիա։ 1979-1984 թվականներին Բեռլինի Մաքս Պլանկի անվան մոլեկուլային գենետիկայի ինստիտուտում Հեյնց Գունտեն Ուիտմանի հետ եղել է խմբային առաջնորդ, 1977-1978 թվականներին՝ Չիկագոյի համալսարանի այցելու պրոֆեսոր։
Ադա Յոնաթն առաջիններից էր, որ ուսումնասիրել է ռիբոսոմները և առաջինն է օգտագործել սպիտակուցային բյուրեղագրության ցածր ջերմաստիճանի եղանակը։
2015 թվականի մայիսի 27-ին արժանացել է Լոձի բժշկական համալսարանի պատվավոր կոչման[42]։ Նույն տարում արժանացել է Մաիլայի Դե լա Սալե համալսարանի պատվավոր դոկտորի կոչման[43]։
2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Յոնաթին շնորհվել է Գիտությունների պապական ակադեմիայի անդամի կոչում[44]։