Ռաբբի, ռաբբին, ռաբբոն (եբրայերեն՝ רַבִּי, բառացի՝ իմ վարդապետ կամ ուսուցիչ), հուդայականության մեջ բարձրաստիճան սպասավոր, համայնքի օրենսգետ, դատավոր, կրոնական, քաղաքական և տնտեսական կյանքի կառավարիչ։ Ռաբբիի անվանումից առաջացած Ռաբունի բարձրագույն և պատվավոր տիտղոսը տրվել է ոչ ավելի, քան յոթ առավել հռչակավոր և իմաստուն անձանց (հետագայում առաքյալներն այդ տիտղոսը վերագրել են նաև Հիսուս Քրիստոսին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 556)։