Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Տաջիկական ԽՍՀ (տաջ․՝ Республикаи Советии Социалистии Тоҷикистон, ռուս.՝ Таджикская Советская Социалистическая Республика, Таджикская ССР), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Կենտրոնական Ասիայում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1929 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 26-ը։
Ստեղծվել է 1929 թվականի դեկտեմբերի 9-ին՝ հաջորդելով Տաջիկական Ինքնավար ԽՍՀ-ին, որը կազմավորվել էր 1924 թվականի հոկտեմբերի 14-ին որպես ինքնավար մարզ հիմնականում թյուրքաբնակ Ուզբեկական ԽՍՀ կազմում, ԽՍՀՄ կենտրոնասիական հանրապետությունների սահմանազատման գործընթացում։
Տարածքը կազմել է 143 100 կմ²։ հարավից սահմանակցել է Աֆղանստանին, արևմուտքից՝ Ուզբեկական ԽՍՀ, հյուսիսից ՝ Ղրղզական ԽՍՀ և արևելքից՝ Չինաստանին։ Պակիստանը հարավում էր ՝ բաժանված նեղ Վախանի միջանցքով։ Հարավում Պակիստանի հետ կապն ավահովվել է Վախանի միջանցքով։
|
---|
| Գլխավոր | | |
---|
| Կարճ ժամանակով գոյություն ունեցած | |
---|
| Ոչմիութեանական հանրապետություններ | |
---|
|