Այժմ կայանը գտնվում է աշխատանքային վիճակում, շարունակում է թռիչքը և իրականացնում է հավելյալ առաքելություն՝ Արեգակնային համակարգի սահմանների ճշգրտումը, ներառյալ Կոյպերի գոտին։
«Վոյաջեր-1» ԱՄԿ-ն այս պահին Երկրից ամենահեռու գտնվող և ամենաարագ շարժվող, մարդու կողմից ստեղծված, մարմինն է։ 2013 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ այն գտնվում էր 125,740 ա. մ. (18,810 միլիարդ կմ) հեռավորության վրա Արեգակից[1][2]։