Վլադիմիր Կոլմանովիչը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 18-ին ռացիոնալիզացման բյուրոյի պետ, ավելի ուշ՝ թեթև արդյունաբերության ժողկոմի գլխավոր ինժեներ Յակով Կոլմանովիչի (1908-1964) և կնոջ՝ Վերա Պելեխի (1910֊2002) ընտանիքում, որը տանը զբաղվում էր դերձակությամբ։ 1943 թվականին ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։
1966 թվականին Վլադիմիր Վորոշիլովին հրավիրեցին հեռուստատեսություն, որտեղ սկսեց նկարահանել փաստագրական ֆիլմեր և հեռուստաներկայացումներ։
1969 թվականին Վորոշիլովն ստեղծեց իր առաջին խոշոր նախագիծը՝ «Աճուրդը», որը Կենտրոնական հեռուստատեսության առաջին խաղարկային հաղորդումներից մեկն էր ուղիղ եթերում։ Եթեր հեռարձակվեց 6 հաղորդում, այնուհետև այն հանվեց եթերից, իսկ Վորոշիլովը տեղափոխվեց արտահաստիքային աշխատակիցների ցանկ։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման առաջին տարիներին տիտրերում նույնիսկ չէր նշվում նրա ազգանունը․ հաղորդման խմբագիր Նատալյա Ստեցենկոն եթեր տրվող թղթերում գրում էր՝ «հաղորդավար չկա»։
1970-1972 թվականներին աշխատել է «А ну-ка, парни!» հաղորդման վրա։
1975 թվականի սեպտեմբերի 4-ին եթեր է հեռարձակվում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջին թողարկումը։
1990 թվականին եթեր դուրս եկավ «Բրեյն ռինգ» հեռուստախաղը, որի առաջին թողարկումները վարել է Վլադիմիր Վորոշիլովը։
1994 թվականին Վլադիմիր Վորոշիլովը դարձավ Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի առաջին 12 ակադեմիկոսներից մեկը։
2000 թվականի դեկտեմբերի 30-ին Վորոշիլովը վարեց իր վերջին հաղորդումը եթերում։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հետագա վարումը նա ցանկանում էր փոխանցել իր խորթ տղային՝ Բորիս Կրյուկին։
2001 թվականի մարտի 10-ին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ստեղծումից 25 տարի անց, Վլադիմիր Յակովլևիչը հեռացավ կյանքից։ Մահը վրա հասավ ժամը մոտ 17։00-ին ցրված կաթվածի արդյունքում մերձմոսկովյան Պերեդելկինո ավանի իր ամառանոցում։ Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ 2001 թվականի մարտի 13-ին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի նկարահանման հրապարակում՝ Նեսկուչնի այգում։ Վլադիմիր Վորոշիլովին թաղել են 15։00-ին Վագանկովյան գերեզմանոցում։
2001 թվականի հետմահու արժանացել է ՏԷՖԻ մրցանակի՝ «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար»։
2003 թվականին Վ․ Վորոշիլովի գերեզմանի վրա՝ Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում, տեղադրվել է հուշարձան՝ սև հղկված գրանիտից, որը խորհրդանշում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի սև արկղը։ Հուշարձանը կառուցվել է ճարտարապետ Նիկիտա Շանգինի նախագծով, որը 1981 թվականից մասնակցել է խաղին։
Անձնական կյանք
Պաշտոնապես ամուսնացած է եղել 4 անգամ։ Առաջին երեք կանայք են Վորոշիլովան, Տատյանա Կուկարկինան[9], Մուզիկան (անունն անհայտ է)։ Վլադիմիր Վորոշիլովի վերջին պաշտոնական կինը՝ Նատալյա Ստեցենկոն, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համահեղինակն է, «Игра-ТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը։ Կյանքի վերջին տարիներին փաստացի ամուսնության մեջ էր Նատալյա Կլիմովայի հետ, սակայն Ստեցենկոյի հետ ամուսնությունը պաշտոնապես չէր խզել։ Խորթ որդին՝ Բորիս Կրյուկը (ծնվ․՝ 1966 թ․), Նատալյա Ստեցենկոյի որդին է։ Դուստրը՝ Նատալյա Վորոշիլովան (ծնվ․՝ 1997 թ․)[10], Նատալյա Կլիմովայից է։
Աշխատանքները հեռուստատեսությունում
1967 ֊ «Հիրոսիմա» (փաստագրական ֆիլմ) ֊ հեղինակ և ռեժիսոր,
1967 ֊ «Արծաթագույն սնկային անձրև» (Վալերի Օսիպովի պիեսի հիման վրա գրված հեռուստաներկայացում) ֊ ռեժիսոր (գլխավոր դերում՝ Ալեքսանդր Մասլյակով),
1968 ֊ «41 թվականի նամակներ» (փաստագրական ֆիլմ) ֊ սցենարի հեղինակ և ռեժիսոր,
1968 ֊ «42 թվականի կտակը» (փաստագրական ֆիլմ) ֊ սցենարի հեղինակ և ռեժիսոր;
1969֊1970 ֊ «Աճուրդ» (առաջին գովազդային շոուն) ֊ հեղինակ, ռեժիսոր և հաղորդավար ֊ Անատոլի Լիսենկոյի և Ռոման Սինիցինի հետ, եթեր է հեռարձակվել 6 թողարկում,
↑Московская энциклопедия. Том 1. Лица Москвы. Книга 1. А-З / Редактор: С. Шмидт. — М.: АНО ИЦ «Москвоведение», 2007. — С. 333. — ISBN 978-5-903633-02-9, 978-5-903633-01-2