Վլադիմիր Դանիլովիչ Երշով (ռուս.՝ Влади́мир Дани́лович Ершо́в, հուլիսի 1, 1949(1949-07-01), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2018(2018-11-01), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս գրող, «Զաօզյոռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից մեկը[1]։
Կենսագրություն
Վլադիմիր Երշովը ծնվել է 1949 թվականին Դոնի Ռոստովում։ Հայրը եղել է ռազմածովային սպա, երկրորդ կարգի կապիտան։
Կոլա քաղաքի ատոմակայանի կառուցման ժամանակ աշխատել է սարքակարգորդ, Դոնի Ռոստովի գործարանում՝ ֆրեզող բանվոր, Մոսկվայում եղել է շինարար, Դոնում և Մուրմանսկում՝ նավաստի, երիտասարդական թերթում՝ նկարիչ, Ռոստովի երիտասարդական թատրոնում՝ նկարիչ-ձևավորող, Տանաիսի հնագիտական պեղումների աշխատող։ Ապրում է Դոնի Ռոստովում և Տանաիսում
[2], որտեղ հանդես է գալիս որպես «Զաօզյոռնայա շկոլա» բանաստեղծական խմբի հիմնադիրներից (Գենադի Ժուկով, Վիտալի Կալաշնիկով, Իգոր Բոնդարևսկի, Վլադիմիր Երշով, Ալեքսանդր Բրունկո)[3]։
Ստեղծագործական ուղի
1990 թվականին Ռոստիզդատը հրապարակեց «զաօզյորականների» «Ռոստովի ժամանակ» բանաստեղծությունների այս պահին միակ հավաքածուն, որը հարավռուսական անդերգրաունդ պոեզիայի ստեղծման առաջին փորձերից էր[4]:
Վլադիմիր Դանիլովիչ Երշովը սկսեց հրատարակվել 1968 թվականից։ Հրապարակվել է Մուրմանսկի, Արխանգելսկի, Դոնի Ռոստովի թերթերում, կենտրոնական մամուլում[1] (այդ թվում «Մի կաթիլ լույս» բանաստեղծական ժողովածուն[1]) «Ռոստովի ժամանակ» հավաքածուում, «Դոն» ամսագրում, «Տապան», «Հարավային աստղ» ալմանախներում և այլ հրատարակություններում։ 2008 թվականին հրատարակվել և լույս է տեսել Երշովի «Соло на клаксоне» բանաստեղծությունների ժողովածուն. հրատարակվում է «Поэзия. Ру» կայքում։ Որպես նկարիչ-կերամիստ, մասնակցում է մի շարք ցուցահանդեսների հայրենիքում և արտասահմանում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Չեխիայի, Ճապոնիայի թանգարաններում և աշխարհի մասնավոր հավաքածուներում։
Անձնական կյանք
Ունի երկու դուստր[2]։ Ապրում է Դոնի Ռոստովում։
Պարգև
Պարգևատրվել է «Ռուսական սուզանավային ուժերի հարյուրամյակ» մեդալով։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ