- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Իսայու Քալանթարյան (Քալանթարյանց) (1849[1], Ուզունթալա, Հայաստան[1] - 1925[1], Ուզունթալա, Հայաստան[1]), հայ վիրաբույժ։ Բժշկագիտության դոկտոր (1884, Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր (1885)։ 1875 թվականին ավարտել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան, աշխատել ակադեմիային կից գործնական անատոմիայի ինստիտուտի տեղագրական և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1877 - 1878) ծառայել է Կովկասյան բանակում, եղել Ալեքսանդրապոլի զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժնի վարիչ, 1891-1924 թվականներին՝ Ս. Պետերբուրգի կայսերական ռազմաբժշկական ակադեմիայի հերձող-ախտաբան-անատոմ (պրոզեկտոր)։
Պարգևներ
- Ռուսաստանի Ս. Աննայի, Ս. Սվյատոսլավի 2-րդ շքանշան։
- Ս. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|