Ֆուտբոլը ամենատարածված սպորտաձևն է Հորդանանում։ Գնալով ավելի է մեծանում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը, հատկապես Հորդանանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հաջողություններից հետո[1][2]։ Երկրի ֆուտբոլի հավաքականը 2004 թվականին բարձրացավ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 37-րդ հորիզոնական։ Հորդանանում կա ֆուտբոլային առաջնություն, որը ստեղծվել է 1944 թվականին։ Բարձրագույն դիվիզիոնից ցածր լիգան երկրորդ դիվիզիոնն է։ Մրցաշրջանի ավարտին բարձրագույն դիվիզիոնի վերջին երկու թիմերը տեղափոխվում են երկրորդ դիվիզիոն, իսկ երկրորդ դիվիզիոնի առաջին երկու թիմերը բարձրանում են բարձրագույն դիվիզիոն։
Ռեգբին Հորդանանում
Երկրում տարածված սպորտաձևերից հաջորդը ռեգբին է։ Հորդանանում կա ռեգբիի չորս ակումբ։
Բասկետբոլ
Երկրում տարածված սպորտաձև է նաև բասկետբոլը։ Հորդանանի բասկետբոլի ազգային հավաքականն այժմ մասնակցում է Արաբական և Միջին Արևելքի բասկետբոլի մի շարք առաջնություններին։
Հեծանվային սպորտ
Չնայած հեծանվային սպորտը մեծ տարածում չունի Հորդանանում, սակայն վերջին ժամանակներում ավելանում է այս սպորտի դերը որպես առողջ ապրելակեպի, ճանապարհորդության և երկրի ուսումնասիրության կարևոր գործոն, հատկապես երիտասարդության շրջանում։