- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Երվանդի Այվազյան (մարտի 5, 1945(1945-03-05), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1970-1981 թվականներին եղել է Էջմիածնի մանկական նկարչական դպրոցի հիմնադիր-տնօրեն։ 1977-1981 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
Ստեղծել է կոմպոզիցիաներ՝
- «Բաժանում», ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1973
Դիմանկարներ՝
- Էլեոնորա, 1975[1]
- «էլմիրա Աղաբաբյանի դիմանկարը», 2002
Գեղանկարներ, խճանկարներ՝
- «Երաժշտություն», 1973
- «Գիր և գիրք», 1988
Բարձրաքանդակներ՝
Վիտրաժներ՝
- «Տարվա եղանակները», 1989-1990
- 12 կոմպոզիցիա, Սլավուտիչ, Ուկրաինա, «Զարգացում», 2001-2002, «Վահագն Հովնանյան» հիմնադրամի 1-ին մրցանակ
Ձևավորել է Արամ Խաչատրյանի «Գայանե» (1971, Երևանի, 1972, Վորոնեժի օպերայի և բալետի թատրոններ), Ալեքսանդր Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998, Երևանի օպերայի և բալետի թատրոն) բալետները[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ