- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գայանե (այլ կիրառումներ)
Գայանե, հայկական ազգային առաջին բալետն է՝ երեք գործողությամբ, հեղինակ՝ Արամ Խաչատրյան, լիբրետոն Կոնստանտին Դերժավինի։
Առաջին անգամ Հայաստանում բեմադրվել է 1947 թվականին Վիլեն Գալստյանի՝ նոր բեմադրությամբ, դեկորացիան Մինաս Ավետիսյանի։
Բալետի վերջին գործողության համար գրած Սուսերով պար հատվածը համաշխարհային ճանաչում ունի։
Պատմություն
Գրվել է Անաստաս Միկոյանի առաջարկով։ Գայանե բալետն ի սկզբանե կոչվում էր «Ուրախություն», հետագայում այն վերանայվել և վերանվանվել է «Գայանե»։
Առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ուժերով, որը վերաբեմադրվել է 1952 թվականին[1]։
Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1947 թվականին, Երևանում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ, իսկ դեկորացիաները հեղինակել է Մինաս Ավետիսյանը։
Գործող անձինք
- Հովհաննես, կոլտնտեսության նախագահ
- Գայանե, նրա դուստրը
- Արմեն, հովիվ
- Նունե, կոլտնտեսուհի
- Կարեն կոլտնտեսության աշխատող
- Կազակով, երկրաբանական արշավախմբի ղեկավար
- Անծանոթ
- Գիքո, կոլտնտեսական
- Այշա, կոլտնտեսուհի
- Իզմայիլ
- Ագրոնոմ
- Երկրաբաններ
- Սահմանապահ խմբի ղեկավար
Գործողությունները կատարվում են Հայաստանում 20-րդ դարի 30-ական թվականներին։
Ծանոթագրություններ
- ↑ Энциклопедический музыкальный словарь, Москва 1966 (ռուս.)
|
---|
| Բալետներ | | |
---|
| Նվագախմբային | |
---|
| Կոնցերտներ | |
---|
| Դաշնամուր | |
---|
| Լրացուցիչ | |
---|
| Ֆիլմերի երաժշտություն | |
---|
| Այլ | |
---|
|