«Մենամարտ» (ռուս.՝ «Поединок»), խորհրդային սև-սպիտակ դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Պետրովն[1][2] Ալեքսանդր Կուպրինի «Մենամարտ» (1905) վիպակի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 1957-ի դեկտեմբերի 2-ին։ Ֆիլմում իրենց Եվգենի Եվստիգնեևը և Էռնստ Ռոմանովը կատարել են իրենց առաջին դերերը կինոյում։
Սյուժե
19-րդ դարի վերջ (1896 թվական, ինչպես նշված է ֆիլմի վերջում մենամարտի մասին զեկույցում)։ Պոդպորուչիկ Ռոմաշովը սիրահարվում է պորուչիկ Նիկոլաևի երիտասարդ կնոջը՝ Ալեքսանդրային։ Ռոմաշովի և Նիկոլաևի միջև սպայական ժողովում ծագած կոնֆլիկտի արդյունքում սպայական դատարանը որոշում է կայացնում նրանց միջև մենամարտի մասին։ Ալեքսանդրան, որը ձգտում է ամուսնու՝ Գլխավոր շտաբում առաջընթացի միջոցով բարձրագույն հասարակության մեջ իր տեղը հաստատել, Ռոմաշովին առաջարկում է կեղծ մենամարտ և իրեն՝ որպես սիրուհի։
Դերերում
- Նիկոլայ Կոմիսարով – գնդապետ Շուլգովիչ[3], գնդի հրամանատար
- Անդրեյ Պոպով – Վասիլի Նիլովիչ Նազանսկի, պորուչիկ
- Յուրի Պուզիրյով – Յուրի Ալեքսեևիչ Ռոմաշով, պոդպորուչիկ
- Միխայիլ Նեզվանով – Վլադիմիր Եֆիմովիչ Նիկոլաև, պորուչիկ
- Իրինա Սկոբցևա – Ալեքսանդրա Պետրովնա Նիկոլաևա
- Լիդիա Սուխարևսկայա – Ռաիսա Ալեքսանդրովնա Պետերսոն
- Սերգեյ Բլիննիկով – Լեխ, փոխգնդապետ
- Նիկոլայ Բոգոլյուբով – Օսադչի, կապիտան
- Վլադիմիր Բելոկուրով – Դից, շտաբս-կապիտան
- Եվգենի Եվստիգնեև – Պետերսոն, փոխգնդապետ[4][5]
- Ալեքսանդր Գումբուրգ – Սլիվա, կապիտան
- Նոյ Ավալիանի – Բեկ-Աղամալով, ադյուտանտ
- Պավել Պավլենկո – Սվետլովիդով, կապիտան
- Լեոնիդ Պարխոմենկո – Պավել Պավլովիչ Վետկին
- Ալեքսանդր Լեբեդև – Խլեբնիկով, զինվոր
- Ռադներ Մուրատով – Գայնան, Ռոմաշովի սպասյակը
- Լև Պերֆիլով – Լոբով, ենթասպա
- Եվգենի Մեչենկո – էպիզոդ
- Գլեբ Ստրիժենով – Միխին, պոդպորուչիկ
- Նիկոլայ Գորլով – Զոլոտուխին, պոդպորուչիկ
- Պավել Բրյանսկի – էպիզոդ
- Անատոլի Սախնովսկի – էպիզոդ
- Գեորգի Միլյար – Կլոդտ, շտաբս-կապիտան
- Վալերի Երոֆեև – դրվագ
- Անտոնինա Գունչենկո – մարմնավաճառ
- Աննա Զարժիցկայա – տիկին
- Նինա Պալլադինա – երիտասարդ կին
- Իրինա Շալյապինա-Բակշեևա – տիկին
- Ալեվտինա Ռումյանցևա – մարմնավաճառ
- Նիկոլայ Կարնաուխով – սպասյակ (լուսագրերում նշված չէ)
- Էռնստ Ռոմանով – սպա (լուսագրերում նշված չէ)
- Վերա Բուրլակովա – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
- Վիկտոր Բուբնով – սպա (լուսագրերում նշված չէ)
- Մարգարիտա Ժարովա – մարմնավաճառ (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
- Բեմադրությունը՝ Վլադիմիր Պետրովի
- Սցենարիստ՝ Վլադիմիր Պետրով
- Օպերատորներ՝ Արկադի Կոլցատի, Գրիգորի Այզենբերգ
- Բեմադրող նկարիչ՝ Աբրամ Ֆրեյդին
- Կոմպոզիտոր՝ Արամ Խաչատրյան
- Հնչյունային ռեժիսոր՝ Ալեքսանդր Ռյաբով
- Մոնտաժող՝ Զ. Վերյովկինա
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Գրականություն
- Давид Персон. А. Хачатурян: ното-библиографический справочник. — Советский композитор, 1979. Стр. 279.