Մոսֆիլմ (ռուս.՝ Мосфи́льм), ամենամեծ առաջատար կինոստուդիան Ռուսաստանում, Եվրոպայի ամենախոշոր կինոստուդիաներից մեկը՝ հագեցած ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք իրականացնել կինոարտադրությունը։ Մոսֆիլմում են ստեղծվում բոլոր հայրենական արտադրության ֆիլմերը, հեռուստասերիալները։
Կինոստուդիայի հիմնադրման ամսաթիվ են դիտարկում 1924 թվականի սեպտեմբերի 30-ը, երբ կայացել է առաջին լիամետրաժ ֆիլմի՝ ռեժիսոր Բորիս Միխինի «Բարձունքի թևերով» պրեմիերան[3]։
Կինոստուդիայի մասին
Մոսֆիլմ կինոկոնցեռնը ֆեդերալ պետական ունիտար ձեռնարկություն է, որտեղ աշխատում են 1000-2000 մարդիկ։ Տարեկան թողարկում է շուրջ 100 ֆիլմ։ 1990-ականների ճգնաժամը հաղթահարելուց հետո, վերջին 10 տարիների ընթացքում ձեռնարկության շահութաբերությունը մեծացել է 10 անգամ։
90-ամյա գործունեության ընթացքում Մոսֆիլմում ստեղծվել են ավելի քան 2500 լիամետրաժ ֆիլմեր։ Տարբեր տարիների այստեղ աշխատել են հայտնի ռեժիսորներ, որոնց գործերն ընդգրկվել են «Հայրենական և համաշխարհային կինոարվեստի ոսկե ֆոնդում»։
1998 թվականի ապրիլի 20-ից Մոսֆիլմ կինոստուդիայի գլխավոր տնօրենն է Կարեն Շահնազարովը[4]։
Ֆիլմեր
Ստուդիաներ
- Арк-фильм
- ВЕРТИКАЛЬ
- Жанр
- Синема Лайн
- Курьер
- РИТМ
- Киностудия «Слово»
- Союз Навона
- Телефильм
Տեսարժան վայրեր
- «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի թանգարան
- Վասիլի Շուկշինի հուշարձան
- Սերգեյ Բոնդարչուկի հուշարձան[5]
- «Աղջիկը ճանճասպանով» քանդակ
- «Անհայտ օպերատորի» քանդակ
- Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զոհված կինոստուդիայի աշխատակիցներին նվիրված հուշարձան
- Հայտնի խորհրդային կինեմատոգրաֆիստներին նվիրված հուշատախտակներ կինոստուդիայի տարբեր մասնաշենքերում
- Լեոնիդ Գայդային նվիրված հրապարակ
Պատկերասրահ
-
Տարբերանշան կինոստուդիայի մուտքի մոտ
-
Կինոստուդիայի մուտքը
-
Լճակ կինոստուդիայի տարածքում
-
Զբոսայգի կինոստուդիայի տարածքում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ