Ռոջերսը ծնվել է Նյու Յորք քաղաքում։ Ռոջերսը բժիշկ Ուիլյամ Ռոջերսի և նրա կնոջ` Մարիի ժառանգն է, որոնք Գերմանիայում ապրող հրեաներ էին։ Ընտանիքը շատ էր սիրում երաժշտություն և օպերաներ։ 15 տարեկանում Ռոջերսն ընտրել է երաժշտությունը որպես իր մասնագիտություն։ Նա այցելել է Կոլումբիայի համալսարան և երաժշտություն է գրել դպրոցի Ուսումնական ներկայացման համար։
Ռոջերսը, Լորենզ Հարթը և Օսկար Համերսթայն Երրորդն այցելել են Կոլումբիայի համալսարան։ Կոլումբիայում Ռոջերսը միացել է Փի Լամբդա Ֆի խմբին։ 1921 թվականին փոխել է իր ուսումնական հաստատությունը` սկսելով սովորել Երաժշտության արվեստի ինստիտուտում[6]։ Ռոջերսը ազդվել է այնպիսի կոմպոզիտորներից, ինչպիսիք են Վիկտոր Հերբերթը և Ժեռոմ Քերնը։
Կյանքի ավելի ուշ շրջանում Ռոջերսը հիմնել է կրթաթոշակներ և այլ պարգևներ «Ամերիկյան թատերական թևեր», «Դրամատիկ արվեստի ամերիկյան ակադեմիա» և «Ջիլիարդ երաժշտական դպրոցի» ուսանողների համար։
Լորենզ Հարթ
1919 թվականին Ռոջերսը հանդիպում է Լորենզ Հարթին։ Նրանք երկուսով գրել են 26 մյուզիքլ և այնպիսի երգեր, ինչպիսիք են "I'll Take Manhattan", "My funny Valentine" և "Bewitched, Bothered, and Bewildered":
Նրանց առաջին մասնագիտական աշխատանքը 1920 թվականին էր` «Խեղճ փոքրիկ Րիցը» վերնագրով։ 1925 թվականին նրանք ճանաչվում են «Մանհեթեն» երգով։ Զուգերգը օգտագործվել է Լոնդոնում և Բրոդվեյում մի քանի հայտնի ներկայացումների մեջ։ 1930-ական թվականների Մեծ Ճգնաժամի պատճառով նրանք տեղափոխվում են Հոլիվուդ։ 1935 թվականին նրանք վերադառնում են Բրոդվեյ։ Նրանք ամենահայտնի ներկայացումների համար գրել են գրեթե չընդատվող լարային երաժշտություններ։ Նրանց համագործակցությունն ավարտվել է 1943 թվականին Հարթի մահով։
Օսկար Համերսթայն Երկրորդ
1942 թվականին Ռոջերսն սկսում է աշխատել Օսկար Համերսթայն Երկրորդի հետ։ Նրանք ամերիկյան երաժշտական թատերական պատմության մեջ ունենում են ամենահաջողված համագործակցությունը։ Նրանց առաջին մյուզիքլը Օկլահոմ հիթն էր։ Զույգը շարունակում է ստեղծել ևս չորս հայտնի մյուզիքլներ։ Դրանք են «Կարուսել (1945)», «Խաղաղ օվկիանոսի հարավային ափ», «Թագավորը և ես (1951)» և «Երաժշտության ձայնը (1959)» ստեղծագործությունները։ Այս բոլոր չորսն էլ ստեղծվել են հայտնի ֆիլմերի համար։
Ռոջերսը և Համերսթայնը մյուզիքլից ստացել են 35 Թոնի մրցանակ, 15 Օսկար, երկու Պուլիցերյան մրցանակ, երկու Գրեմմի մրցանակ և երկու Էմմի մրցանակ։
Ռոջերսը, Համերսթայնը և Ջոշուա Լոգանը ստացել են Դրամայի Պուլիցերյան մրցանակ են ստացել «Խաղաղ օվկիանոսի հարավային ափը» մյուզիքլի համար[7]։ Ռոջերսը և Համերսթայնը նաև 1944 թվականին հատուկ Պուլիցերյան մրցանակ են ստացել «Օկլահոմայի» համար։
1960 թվականին Համերսթայնը մահից հետո Ռոջերսը երաժշտություն և բառեր է գրել իր առաջին նոր բրոդվեյան ծրագրի համար։ Ռոջերսը շարունակել է աշխատելու բանաստեղծներ Ստեֆան Սանդեիմի և Շելդոն Հերնիկի հետ։
Անձնական կյանք
Ռոջերսը 1930 թվականին ամուսնացել է Դորոթի Ֆիների հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր` Մարին և Լինդան։ Մարին Once Upon a Mattress-ի կոմպոզիտորն է և մանկական գրքերի հեղինակ։ Նրա որդին` Ադամ Գուեթելը, Թոնի մրցանակակիր է։
Ռոջերսը մահացել է 1979 թվականին։ Նա դիակիզվել է, իսկ նրա մոխիրը ցրված է ծովում։
Ռիչարդ Ռոջերսը եղել է Ամերիկյան Թատրոնի Փառքի սրահի անդամ[8]։