Ռիչարդ Թաշջյան |
---|
Ծնվել է | 1926 |
---|
Ծննդավայր | Չելսի, Մասաչուսեթս |
---|
Ազգություն | ամերիկահայ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | նկարիչ |
---|
Ակտիվ շրջան | նկարիչ |
---|
Ռիչարդ Թաշջյան (անգլ.՝ Richard H. Tashjian, 1926[1], Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկահայ նկարիչ։
Կենսագրություն
Ռիչարդ Թաշջյանը ծնվել է 1926 թվականին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Չելսի քաղաքում։ 1944-1948 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային պահեստազորում, եղել է լուսանկարիչ։ 1950 թվականին ավարտել է Բեստոնի գեղարվեստի թանգարանային դպրոցը։ Սովորել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի վիզուալ դիզայն ճարտարապետական դպրոցում՝ պրոֆեսոր Գեորգի Կեպեսի մոտ։ Բոստոնի տարբեր գովազդային գործակալություններում զբաղեցրել է կոմերցիոն նկարչի, արվեստի պատասխանատուի պաշտոնները։ Երկար տարիներ Ուոթերթաունում գործել է նրա արվեստանոց-պատկերասրահը[2]։
Ցուցահանդեսներ է ունեցել Մասաչուսեթսում, Ուոթերթաունի Ամերիկայի հայկական թանգարանում[3], Նյու Յորքում, Նյու Մեքսիկոյում, Երևանում։
Հայաստան կատարած այցելությունների ժամանակ հանդիպել է Հակոբ Հակոբյանին, Ժանսեմին, Գառզուին, Մինաս Ավետիսյանին[4]։
Մրցանակներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ