Ռիկարդո Լաոս
իսպ.՝ Ricardo Froilán Lagos Escobar |
---|
|
Ծնվել է | մարտի 2, 1938(1938-03-02)[1][2] (86 տարեկան) |
---|
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի |
---|
Քաղաքացիություն | Չիլի |
---|
Կրոն | ագնոստիցիզմ |
---|
Կրթություն | Դյուքի համալսարան, Չիլիի համալսարան (1960), Instituto Nacional General José Miguel Carrera?, Colegio San Agustín? և Q5975076? |
---|
Կոչում | Foreign member of the Russian Academy of Arts? |
---|
Մասնագիտություն | փաստաբան, տնտեսագետ, քաղաքական գործիչ, պրոֆեսոր և դիվանագետ |
---|
Աշխատավայր | Բրաունի համալսարան |
---|
Ամուսին | Luisa Durán? |
---|
Ծնողներ | մայր՝ Ema Escobar? |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Չիլիի նախագահ, Minister of Public Works of Chile? և Minister of Education of Chile? |
---|
Կուսակցություն | Չիլիի սոցիալիստական կուսակցություն, Radical Party? և Party for Democracy? |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Երեխաներ | Ricardo Lagos Weber? |
---|
Ստորագրություն
|
Ricardo Lagos Վիքիպահեստում |
Ռիկարդո Լաոս (իսպ.՝ Ricardo Froilán Lagos Escobar, մարտի 2, 1938(1938-03-02)[1][2], Սանտյագո, Չիլի), չիլիացի իրավաբան, տնտեսագետ և սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ, 1990-1992 թվականներին եղել է Չիլիի կրթության նախարար, 2000 թվականի մարտի 11-ից մինչև 2006 թվականի մարտի 11-ը՝ Չիլիի 33-րդ նախագահը,
Կենսագրություն
Ռիկարդո Լաոսը ծնվել է 1938 թվականի մարտի 2-ին։
1961 թվականին անդամագրվել է Ռադիկալ կուսակցությանը, 70-ականներին լքելէ այդ կուսակցությունը և իրեն հռչակել «անկախ ձախակոմյա»։
1973 թվականի Չիլիի պետական հեղաշրջումից անմիջապես հետո նա և իր ընտանիքը աքսորվել են Բուենոս Այրես, Արգենտինա, որտեղ նա ստանձնել է Լատինական Ամերիկայի սոցիալական գիտությունների ֆակուլտետի (FLACSO) գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա մեկ տարով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ դարձաել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր։ 1975 թվականին աշխատել է որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդատու։ 1978 թվականին Չիլի վերադառնալուց հետո աշխատել է Արժույթի միջազգային հիմնադրամում։
1980-ականների կեսերին Լաոսը դարձել է դեմոկրատական ընդդիմության՝ Հանուն ժողովրդավարության կուսակցությունների կոալիցիայի (KPD, Concertación) առաջնորդը, բայց 1990 թվականին նա հրաժարվել է իր պաշտոնից։ 1990-ականներին նա աշխատել է տարբեր կառույցներում։
1990-1992 թվականներին եղել է Չիլիի կրթության նախարար, 1994 թվականի մարտի 11-ից մինչև 1998 թվականը՝ հանրային աշխատանքների նախարար, 2000 թվականի մարտի 11-ից մինչև 2006 թվականի մարտի 11-ը՝ Չիլիի 33-րդ նախագահը։
2006 թվականին նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Միշել Բաչելետը։
Աշխատություններ
- La concentración del poder económico: su teoría: realidad chilena. Santiago de Chile. Del Pacífico, 1962. 181 p. 4 ediciones
- Lagos Escobar, Ricardo; Ullrich Burckhardt, Kurt Agricultura y tributación: dos ensayos. Santiago, Chile. Universidad de Chile, Instituto de Economía, 1965. xiv + 188 p. 2 ediciones
- La industria en Chile: antecedentes estructurales. Santiago, Chile. Universidad de Chile, Instituto de Economía, 1966. 232 p.[7]
Պարգևներ
- Սպիտակ Խաչի կրկնակի շքանշանակիր (Սլովակիա, 29 հունիսի 2001 թ.)[8]
- Տոմիսլավ թագավորի շքանշան
- «Ազգային արժանիքների շքանշան» (Ալժիր)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|