Ջեսիկա «Ջեսի» Ռեյես (անգլ.՝ Jessica "Jessie" Reyez, հունիսի 13, 1991(1991-06-13), Տորոնտո, Կանադա[1]), կանադացիերգչուհի, երգերի հեղինակ-կատարող։ Մի քանի երաժշտական մրցանակների դափնեկիր, այդ թվում նաև 2018 թվականի Juno Awards մրցանակաբաշխության «Բեկումնային արտիստ» անվանակարգում։
2017 թվականին նա առաջադրվել է Polaris Music Prize մրցանակաբաշխությունում և երկու անվանակարգում iHeartRadio Much Music Video Awards մրցանակաբաշխությունում[4][5]։
2017 թվականի հունիսի 25-ին Ջեսին BET Awards-ի ժամանակ ելույթ է ունեցել «Figures» երգով[6]։ Նույն թվականի օգոստոսի 8-ին ելույթ է ունեցել Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ[7] : Նույն ամսին նա ելույթ է ունեցել Օսլոյում գտնվող Tøyenparken փառատոնի ժամանակ «Mama» չհրապարակված սինգլով[8][9]։
2018 թվականին Juno Awards-ի ժամանակ հաղթել է «Բեկումնային արտիստ» անվանակարգում[10]։ Ավելի ուշ նա առաջադրվել է SOCAN Songwriting Prize-ում «Cotton Candy» երգի համար[11]։
2018 թվականին նա համագործակցել է Էմինեմի հետ «Nice Guy» և «Good Guy» երգերով՝ «Kamikaze» ալբոմի համար[12]։ Նա նաև առաջադրվել է MTV Video Music Award-ում 2018 «Լավագույն արտիստ արվեստում» և «Տարվա տեսահոլովակ՝ սոցիալական ուղերձով» «Gatekeeper» երգի համար[13]։
2020 թվականի մարտի 27-ին Ջեսին թողարկել է իր դեբյուտային՝ «Before Love Came to Kill Us» ստուդիական ալբոմը[14]։