Երգեցողություն, երաժշտության կատարումը երգչական ձայնով, ստեղծագործության գաղափարական-կերպարային բովանդակությունը ձայնի արտահայտչամիջոցներով հաղորդելու արվեստ։ Զուգակցվում է խոսքի հետ, երբեմն կիրառվում առանց խոսքի։
Գոյություն ունեն երգեցողության տարբեր ոճեր, եղանակավոր՝ երբ գերակշռում է սահուն-երգեցիկ կատարումը (կանտիլենա), արտասանական՝ այս կամ այն չափով նմանակում է խոսակցության ելևէջներին (ասերգ) և կոլորատուրային՝ նմանակում է գործիքային զարդոլորուն նվագին։ Երգեցողությունը երաժշտա-կատարողական արվեստի առավել հին տեսակն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 544)։