Պորցիա (անգլ.՝ Portia), Ուրանմոլորակիարբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 3-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 1 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է ՇեքսպիրիՎենետիկի վաճառականը պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XII[7]:
Պորցիան Ուրանի ներքին արբանյակների մեջ երկրորդն է չափերով Պակից հետո։ Պորցիայի ուղեծիրը ընկնում է Ուրանի սինքրոն ուղեծրից ներքև, հետևաբար արբանյակը աստիճանաբար պարուրաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ։ Պորցիան ապագայում մոտենալով Ռոշի սահմանին կքանդվի և կվերածվի օղակի կամ կընկնի Ուրանի վրա։
Արբանյակը գլխավորում է Ուրանի արբանյակների խումբը, որը կոչվում է Պորցիայի խումբ, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 67 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Ջուլիետը երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Ջուլիետի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,8 ± 0,1[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։ Հաբլ տիեզերական աստղադիտակից և Երկրի վրա գտնվող աստղադիտակներից կատարված դիտարկումների արդյունքում Պորցիայի սպեկտրում իհայտ են բերվել ջրային սառույցի կլանման հատվածներ[5][8]։
↑Ուիլիամս, Դևիդ Ռ. (2007 թ․ նոյեմբերի 23). «Ուրանի արբանյակների տվյալները». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.