Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա (ռուս.՝ Московская дважды ордена Ленина государственная консерватория имени П. И. Чайковского (МГК)), երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Մոսկվայում։ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի հետ միասին համարվում է երկրի առաջատար երաժշտական կրթօջախը և ամենահեղինակային երաժշտական համալսարանն աշխարհում։
Կոնսերվատորիան հիմնադրվել է 1866 թվականին, 1862 թվականին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի հիմնադիր Անտոն Ռուբինշտեյնի եղբոր՝ Նիկոլայ Ռուբինշտեյնի և իշխան Նիկոլայ Պետրովիչ Տրուբեցկոյի կողմից։
Ստեղծման օրվանից մինչև 1878 թվականը Պյոտր Չայկովսկին զբաղեցրել է տեսության և հարմոնիայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը։ 1940 թվականից կոնսերվատորիան կրում է Չայկովսկու անունը։